Սպիտակ կոշիկները մաքրելու հրաշալի տարբերակ
14.07.2016
Բաց գույնի կոշիկները շատ գեղեցիկ են նայվում և արդիական են հատկապես ամռանը: Սակայն դրանք ունեն մեկ նշանակալի թերություն՝ շուտ են կեղտոտվում:
Ներկայացված տարբերակով, սակայն, ձեր համար մաքրելը խնդիր չի առաջացնի, իսկ արդյունքը՝ կլինի գերազանց:
Ձեզ անհրաժեշտ կլինի․
- 0,5 բաժակ քացախ
- 0,5 բաժակ սոդա:
Օգտագործման եղանակը․
1. Լցրեք սոդան հարմար պլաստիկե տարայի մեջ:
2. Այնուհետև ավելացրեք քացախը և խառնեք մինչև միանման խառնուրդ լինի:
3. Ստացված խառնուրդը թշշում է, սակայն մի վախեցեք այդպես էլ պետք է լինի:
4. Հին ատամի խոզանակի օգնությամբ քսեք խառնուրդը կոշիկի ամբողջ մակերեսին և թողեք 30 րոպե:
5. Այնուհետև լվացեք սառը ջրով:
Կտորային կոշիկները, օրինակ կեդերը և սպորտային կոշիկներն այս ընթացակարգից հետո կարելի է լվանալ լվացքի մեքենայում, սակայն անպայման հատուկ տոպրակի մեջ նախապես դնելուց հետո:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9957 անգամ
Читать на русском
|