Դիմահարդարման 5 նրբություն, որոնք ձեզ կերիտասարդացնեն
07.06.2016
Ամերիկացի դիմահարդար Լավոնը ցույց է տվել հնարքներ, որոնք կօգնեն ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ.
1. Կոնսիլերը ընտրեք ձեր մաշկի գույնի
Մուգ գույնի կոնսիլերը կստեղծի ներս ընկած աչքերի տպավորություն, իսկ շատ բացը ուժեղ այտուցվածության էֆեկտ է ստեղծում: Երկուսն էլ մեծացնում են:
2. Օգտագործեք առավելագույնս բաց կարմրաներկ
Կարմիր և վարդագույն կարմրաներկը այտերի «խնձորիկների» վրա՝ և դուք տատիկ եք: Դիմահարդարը խորհուրդ է տալիս օգտագործել բաց դաչնագույն-վարդագույն երանգներ՝ թեթևակի քսելով այտոսկրերին: Այս կերպ դուք միանգամից կպակասեցնեք ձեր տարիքը և մաշկը թարմ տեսք կունենա:
3. Մոռացեք անփայլ շրթներկի մասին
Անփայլ շուրթերն ընդգծում են մանր կնճիռները և անհարթությունները, ինչի պատճառով շրթունքներն ավելի «տարիքային» են երևում: Անփայլ շրթներկի վրայից քսեք թափանցիկ փայլ կամ միանգամից փայլուն շրթներկ քսեք:
4. Ոչ կոնտուրինգին
Որքան քիչ դեմքը «սարքված» տեսք ունենա, այնքան ավելի երիտասարդ այն կերևա: Մի քիչ հայլայթերն այտոսկրերի վրա չի խանգարի:
5. Գտեք լավ սևաներկ
Լավ սևաներկը պետք է երկարացնի թարթիչները, առանց փարթամություն հաղորդելու: Այդ դեպքում աչքերը նայվում են բաց, հայացքը պայծառ է, իսկ թարթիչները չեն ծանրանում:
Խիտ սևաներկը երեկոյան դիմահարդարման համար է: Եթե ամեն օր օգտագործեք, այն ձեզ մի քանի տարի կավելացնի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8677 անգամ
Читать на русском
|