7 կարևոր կանոն ոտքերը ճիշտ սափելու համար
27.05.2016
Եթե նույնիսկ դուք մաքրում եք ձեր ոտքերը գեղեցկության սրահներում, օգտագործում եք կրեմներ կամ վոսկ, ապա մեկ-մեկ լինում են օրեր, երբ իրավիճակը փրկում է միայն ածելին: Գոյություն ունի մի քանի կանոն, որոնք դրա օգտագործումը կդարձնեն արդյունավետ և անվտանգ:
Կանանց համար գոյություն ունեն հատուկ ածելիներ՝ փափկացնող գծերով, գելային բարձիկներով, սառեցնող ազդեցությամբ: Սակայն, եթե դուք չեք հետևում ընթացակարգի կանոններին, մազերը կարող են ներս աճել, մաշկը կարմրել և թեփոթել, իսկ մակերեսը մնալ անհարթ: Ստուգեք՝ արդյո՞ք ճիշտ եք անում այդ ընթացակարգը:
Սափրեք առավոտյան
Առավոտյան մաշկն ավելի ձիգ է և վնասվածք ստանալու հավանականությունը ավելի քիչ, քան երեկոյան:
Խոնավեցրեք մաշկը
Մինչ սկսելը, պառկեք լոգարանի մեջ կամ պահեք գոլ ջուրը ոտքերի վրա: Այն կփափկացնի մազիկները, իսկ մաշկն ավելի առաձգական կդարձնի:
Օգատգործեք սկրաբ
Խոնավեցրած մաշկից ավելի հեշտ է հեռացնել կոշտացած հյուսվածքները: Եթե դուք անտեսեք այդ փուլը, ապա մազիկները կսկսեն հայտնվել արդեն 12 ժամ անց:
Քսեք սափրելու գել կամ փրփուր
Շատ կանայք օգտագործում են լոգանքի գել, օճառ կամ շամպուն: Դա մեծ սխալ է: Միայն հատուկ միջոցներն են լավ գրկում մազիկները և ապահովում ածելիի սահելը մազարմատի խորքից ու հանգստացնում մաշկը ընթացակարգի ժամանակ:
Սափրեք մազերի աճի ուղղությամբ, այլ ոչ թե հակառակ
Առաջին հայացքից անտրամաբանական է հնչում, սակայն դա թույլ կտա խուսափել ներաճող մազերից: Հակառակ ուղղությամբ թրաշելով դուք վնասում եք մաշկը, ինչի հետևանքով մազերը ներաճում են:
Չափի մեջ եղեք
Ածելիով անցեք մեկ անգամ: Եթե այն մեկ անգամից չի մաքրել ոտքերը, ապա պետք է փոխեք այն: Մի քանի անգամ նույն տեղով անցնելով դուք վնասում եք մակերեսը և մազերը անպայման կսկսեն ներաճել:
Հանգստացրեք մաշկը
Ընթացակարգից հետո, նույնիսկ բոլոր կանոնները պահպանելու դեպքում, մաշկը գրգռվում է: Օգտագործեք սառեցնող քսուք մաշկի համար կամ հատուկ միջոց՝ սափրվելուց հետո օգտագործելու համար: Օգտագործվող միջոցները պետք է չպարունակեն սպիրտ, որպեսզի չառաջացնեն քոր և կարմրածություն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14091 անգամ
Читать на русском
|