Ըմպելիք, որը կօգնի կորցնել ավելորդ քաշը
24.05.2016
Նրանք, ովքեր տառապում են ավելորդ կիլոգրամներից անպայման պետք է փորձեն այս ըմպելիքը: Այն կօգնի արագորեն ազատվել ավելորդ քաշից. ուղղակի պետք է խմել այն ամեն երեկո:
Պատրաստելու համար անհրաժեշտ են․
- կոճապղպեղ - կարմիր խնձոր - 2 կիտրոնի կեղև և հյութ - մեղր - 1-2 դարչինի ձողիկ - 4-5 լիտր ջուր։
Այս ըմպելիքը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը օգտակար նյութերով, վիտամիններով և միկրոտարրերով, այլև օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ճարպը այրելուն օգնում են կոճապղպեղը, մեղրը և խնձորը: Կոճապղպեղը ամրացնում է իմունային համակարգը, լավացնում արյան շրջանառությունը և մաքրում օրգանիզմը: Այս հատկությունների շնորհիվ այն օգնում է քչացնել քաշը, ինչպես նաև լավացնել մաշկի գույնը: Կիտրոնը վիտամին C-ի աղբուր է, մեղրը՝ օգտակար նյութերի պահեստ: Դարչինը լավացնում է արյան շրջանառությունը և օրգանիզմին կենսունակություն հաղորդում: Վերջինիս բույրը լավացնում է տրամադրությունը: Խնձորը պեկտինների և բջջանյութի, վիտամինների և երկաթի աղբյուր է:
Ինչպես պատրաստել ըմպելիքը․
Մաքրեք կոճապղպեղը, կտրատեք և դրեք կաթսայի մեջ:
Խնձորների վրա փոքր կտրվածքներ արեք և կիտրոնի կեղևի ու դարչինի ճյուղերի հետ ավելացրեք կոճապղպեղին: Լցրեք ջուրը, եռացրեք և եփեք 3 րոպե:
Հանեք կրակից և քամեք:
Փակեք և սպասեք մինչև այն գոլանա:
Գոլ ըմպելիքի մեջ ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ:
Այն կարելի է խմել և գոլ, և սառը վիճակում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7065 անգամ
Читать на русском
|