Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ժիզել Բունդհենը պատմել է, թե ինչպես է իրար հետևից ձախողել 42 քասթինգ

29.04.2016

Այսօր Ժիզել Բունդհենն ամենաբարձր վարձատրվող մոդելն է աշխարհում, սակայն նրա մոտ միշտ չէ ամեն ինչ հարթ եղել: Բրազիլուհու համար հաջողության ուղին եղել է բարդ և երկար:

Օրերս 35-ամյա Ժիզելը People ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ կարյերայի սկզբին՝ 1995թ-ին, քչերն էին հավատում նրա մեծ և պայծառ մասնագիտական ապագային: «Ինձ ասում էին, որ ես շատ մեծ քիթ ունեմ և շատ փոքր աչքեր ու այսպիսի արտաքինով երբեք չեմ հայտնվի պարբերականների շապիկներին: Երբ այսպիսի բան ես լսում քո մասին 14 տարեկանում, դա շատ ուժեղ կոտրում է քո ինքնավստահությունը», - խոստովանել է մոդելը:

Քննադատությունից չհուսահատվել Բունդհենին օգնեց հայրիկի տված խորհուրդը. «Ես ամեն ինչ պատմեցի իմ հայրիկին և նա ինձ ասաց. «Մյուս անգամ ասա նրանց, որ դու ոչ միայն կարկառուն քիթ ունես, այլ նաև կարկառուն անձնավորություն ես»: Այդ պահին ես հասկացա, որ եթե շատ ջանք գործադրեմ, ապա կհաղթահարեմ բոլոր դժվարությունները»:

600x580

Դրանից հետո, Ժիզելը սկսել է վստահորեն շարժվել իր նպատակի ուղղությամբ և ոչինչ չի կարողացել նրան կանգնեցնել այդ ճանապարհին, նույնիսկ իրար հետևից 42 անգամ ստացած մերժումները: «Ես ամեն օր գնում էի քասթինգի, սակայն իմ երազանքի ուղղությամբ շատ դանդաղ էի շարժվում», - պատմել է նա:

Անհաջողությունների շղթան ավարտվեց, երբ 1998թ-ին Ալեքսանդր Մաքքվինն ընտրեց նրան որպես մանեկենուհի՝ իր ցուցադրության համար:

600x580

«Ինձ թվում է, որ ես ուղղակի հայտնվեցի անհրաժեշտ ժամանակին անհրաժեշտ տեղում: Ես ոչինչ չգիտեի նորաձևության աշխարհի մասին: Ես միայն դա տեսնում էի որպես աշխատանք, աշխարհը տեսնելու և փող աշխատելու հնարավորություն, որպեսզի օգնեմ ընտանիքիս», - պատմել է սուպերմոդելը:

Այժմ այդ ամենն անցյալում է, Ժիզել Բունդհենին գիտեն բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր հեռու են նորաձևությունից: Սակայն ինչպես խոստովանում է Ժիզելը, նա մինչև հիմա չի հարմարվել այդպիսի հայտնիությանը: «Ինձ վրա ավելի շատ ուշադրություն է սևեռված, քան ես սպասում էի և չեմ կարող ասել, որ ես ինձ դրանից լավ եմ զգում: Ես մինչ հիմա չեմ սովորել դրան», - ասել է նա:

600x580

Աստղը նաև մեկնաբանել է խոսակցությունները, որ պատրաստվում է թողնել մոդելային կարյերան: «Ես չեմ գնում թոշակի: Ինձ դուր է գալիս սովորել, ստեղծագործել: Եվ ինձ թվում է այդ աշխատանքը միշտ իմ կյանքի մասն է լինելու: Ես ուղղակի տեղ եմ ազատում իմ եթերային տարածքում, որպեսզի հնարավորություն ունենամ այն լրացնել որևէ նոր և հետաքրքիր բաներով», - ասել է սուպերմոդելը։

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8370 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 509 անգամ
18.04.2024
Դիտվել է 240 անգամ
19.04.2024
Դիտվել է 188 անգամ
23.04.2024
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster