20+ Ինչպես խնամել յուղոտ մաշկը
21.04.2016
Մաշկաբանների և կոսմետոլոգների կարծիքով 20-25 տարեկան աղջիկները ունենում են կատարյալ մաշկ՝ տարիքային փոփոխությունները դեռ չեն սկսվել, իսկ դեռահասությունը արդեն անցյալում է:
Իհարկե միգուցե յուղոտ մաշկ ունեցող աղջիկները չհամաձայնեն դրա հետ, սակայն նույնիսկ այդ դեպքում խնդիրը շատ հեշտ լուծելի է, առավել ևս, եթե ընտրել կատարյալ միջոցներ յուղոտ մաշկի խնամքի համար և տարին գոնե մեկ անգամ դիմել կոսմետոլոգի:
Տնային խնամք
20 տարեկանում մաշկը գտնվում է բիոլոգիական ակտիվության գագաթնակետին, այդ պատճառով հիմնական նպատակն է պահպանել դրա բնական պաշտպանությունը: Դա կարելի է անել յուղոտ մաշկի խնամքի մի քանի բազային հիմունքներին հետևելով:
1. Խոնավեցնել և սնուցել
Որպեսզի մաշկի բջիջները պարբերաբար թարմացվեն, նույնիսկ երիտասարդ մաշկին պետք է խոնավեցում և սնուցում՝ կապված տարվա եղանակից: Ամռանն ավելի լավ է օգտագործել խոնավեցնող միջոց, իսկ ձմռանը՝ սնուցող:
2. Մաքրել և բարձրացնել կենսունակությունը
Մաքրման ընթացակարգը պետք է անել և առավոտյան, և երեկոյան՝ գելերի, մուսերի օգնությամբ: Այս միջոցները հեռացնում են մաշկային յուղի ավելցուկները, կեղտը և դիմահարդարումը:
Կենսունակությունը բարձրացնում են միանգամից մաքրման ընթացակարգից հետո, որպեսզի հեռացվեն մաքրման միջոցի մնացորդները և վերականգնվի մաշկի պաշտպանիչ շերտը:
3. Պաշտպանել արևից
Մեր մաշկը արևից պաշտպանվելու մշտական կարիք ունի: Ոչինչ այդպես չի ծերացնում մաշկը, որքան ուլտրամանուշակագույն ճառագայթները: Այդ պատճառով ամեն անգամ տանից դուրս գալուց մի մոռացեք քսել SPF պաշտպանությամբ կրեմ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6800 անգամ
Читать на русском
|