5 սխալ սևաներկ օգտագործելիս
18.04.2016
Հմայիչ և գայթակղիչ հայացք՝ առաջին հերթին դա կատարյալ քսված թարթիչներն են: Որպեսզի անթերի հարդարել աչքերը, պետք է սովորել ճիշտ օգտագործել սևաներկը: Ահա մի քանի սխալ, որոնք կանայք սովորաբար անում են:
Շատ շերտեր եք քսում
Որքան շատ սևաներկ եք քսում, այդքան վատ է այն նայվում աչքերին: Այն հալվում է, թափվում է՝ ստեղծելով մուգ շրջաններ աչքերի տակ: Հիշեք, որ սևաներկերը նախատեսված են երկու շերտ քսելու համար:
Կտրուկ բացում և փակում եք տուփը
Երբ դուք անփույթ եք բացում փակում տուփը, օդը մտնում է դրա մեջ, ինչի պատճառով սևաներկը շուտ է չորանում, և թարթիչների վրա գնդիկներ են առաջանում: Այդ պատճառով տուփը փակելիս, մինչև վերջ պտտեցրեք վրձինը:
Շատ երկար եք օգտագործում
Եթե չեք կարողանում հիշել, թե երբ եք գնել ձեր սևաներկը, ուրեմն այն վաղուց արդեն հնացել է: Այսպիսի սևաներկը կցավացնի և կկարմրացնի աչքերը: Փորձեք չօգտագործել այն 3 ամսից ավել:
Չեք քսում թարթիչների արմատները
Եթե քսում եք միայն ծայրերը, ապա տեսողականորեն կարճացնում եք թարթիչները: Որպեսզի հայացքին հմայք տաք, քսեք թարթիչները ամենախորքից:
Շտապում եք
Կտրուկ շարժումները վրձինով անփույթ հարդարման են հանգեցնում: Դրանից խուսափելու համար փորձեք կենտրոնանալ գործընթացի վրա:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7368 անգամ
Читать на русском
|