Այս խնդրի հետ սովորաբար տարիքի հետ բախվում են և կանայք, և տղամարդիկ: Այն առաջ է գալիս 30-ից հետո:
ֆիզիկական ակտիվության պակասի պատճառով մկանային մասը քչանում է, և շատանում է ճարպայինը, իսկ եթե դրան ավելացնել մաշկի առաձգականության նվազումը, ապա կստանանք դոդնդողանման մաս:
Ինչպե՞ս վերացնել ճարպը․ ահա 3 տարբերակ
1. Սնունդը
Եթե դուք ցանկանում եք, որ մարմինը փոխվի, փոխեք ձեր սննդային սովորությունները: Առաջինը, ինչ պետք է արվի՝ հրաժարվելն է շաքարավազից, ալկոհոլից և քաղցր գազավորված ըմպելիքներից: Կերեք սպիտակուցներով հարուստ սնունդ՝ ձուկ, թռչնի միս, ձու, պանիր: Սննդակարգում անպայման պետք է լինեն թարմ բանջարեղեններ և մրգեր: Խմեք շատ հեղուկ: Այսպես սնվելը լավ կազդի ձեր կառուցվածքի վրա:
2. Մաշկի խնամք
Կոնտրաստային լոգանքը, մերսումը և փաթաթումը կօգնի ձեռքերին վերադարձնել առաձգականություն: Կոնտրաստային լոգանքը խթանում է արյան անոթների աշխատանքը, ինչի հաշվին մարմինը հարստանում է թթվածնով և այլ օգտակար նյութերով:
Մերսումը նույնպես կօգնի ազատվել մաշկի կախվելու խնդրից: Շրջանաձև շարժումներով մերսեք խնդրահարույց տեղերը՝ օգտագործելով հատուկ մերսման յուղեր:
Փաթաթելու համար օգտագործեք հակացելյուլիտային նյութերով միջոցներ:
3. Վարժություն ձեռքերի համար
Եվ, իհարկե, պետք է կենսունակություն հաղորդել թուլացած մկաններին, լավացնել ձեռքերի ուրվագծերը: Դրա համար առնվազն օրը մեջ պետք է կատարել հետևյալ ֆիզիկական վարժությունները:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: