Դեմք առանց կնճիռների. 2 բաղադրիչ` երիտասարդ երևալու համար
11.04.2016
Դուք երևի լսել եք հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրեի մասին: Այս կինը համարվում է գեղեցկության չափանիշ ոչ միայն Բոլիվուդում, այլ ողջ աշխարհում: 2000թ-ին նա դարձել է Միս աշխարհ մրցույթի հաղթողը:
Իր 15-ամյա կարիերայի ընթացքում Պրիյանկան մշակել է հատուկ մեթոդներ` արտաքինին հետևելու համար:
Ինչպես երևալ ավելի երիտասարդ
Պրիյանկան համարում է, որ մազերը և դեմքի մաշկը հատուկ պաշտպանության կարիք ունեն: Երիտասարդությունը պահպանելու համար, գեղեցկուհին բնական միջոցներ է օգտագործում: Ահա նրա գաղտնիքները․
Մազերի խնամքի համար Պրիյանկան օգտագործում է տաք յուղ, իսկ դեմքի մաշկի համար՝ է մածունից և կիտրոնի հյութից պատրաստված դիմակ:
Մազերի խնամք
Բաղադրիչներ․
- 250 մլ ջուր - 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ - 1 ճաշի գդալ ժոժոբայի յուղ։
Օգտագործման եղանակը․
- Քսելուց առաջ լավ լվացեք գլուխը:
- Փոքր կաթսայի մեջ լցրեք 250մլ ջուր և տաքացրեք այն ցածր կրակի վրա:
- Մեկ այլ կաթսայի մեջ լցրեք ձիթապտղի և ժոժոբայի յուղը, դրեք այն ջրային բաղնիքի մեջ:
- Ուշադիր եղեք, որ յուղը շատ չտաքանա, մի հասցրեք եռման աստիճանի:
- Թրջեք ձեր մազերը և քսեք յուղերի խառնուրդը դրանց ողջ երկարությամբ:
- Հագեք պոլիեթիլենային գլխարկ և փաթաթեք գլուխը սրբիչով:
- Այդպես մնացեք 20 րոպե, այնուհետև լավ լվացեք գլուխը:
Կատարեք այս ընթացակարգը շաբաթը մեկ անգամ: Ձեր մազերը ուժ և փայլ կստանան:
Դեմքի խնամք․
Բաղադրիչներ․
- 1 ճաշի գդալ մածուն - 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ։
Օգտագործման եղանակը․
- Խառնեք մածունը և կիտրոնի հյութը:
- Քսեք դիմակը դեմքին՝ շրջանցելով աչքերի տակի շրջանը:
- Թողնում եք այն դեմքին 15-20 րոպե:
- Այնուհետև լավ լվացվում եք, ցանկալի է երիցուկի թուրմով:
Այդպիսի դիմակը ցանկալի չէ անել տանից դուրս գալուց առաջ, քանի որ դրանից հետո կարող է դեմքին կարմրություն առաջանալ: Ավելի լավ է այն քսել քնելուց առաջ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8103 անգամ
Читать на русском
|