Կատարյալ տոն. ինչպես ճիշտ քսել տոնային կրեմը
02.04.2016
Տոնային կրեմը դիմահարդարման հիմքն է, որը պետք է ճիշտ քսել: Այն թույլ է տալիս թաքցնել մաշկի թերությունները՝ դարձնելով այն հարթ և անթերի:
Ինչո՞վ քսել այն
Կարելի է առանձնացնել երեք տարբերակ․
Հատուկ վրձիններ. արհեստավարժ դիմահարդարները հաճախ օգտագործում են վրձիններ: Դրանց միջոցով շատ հեշտ է կրեմը քսել այնպես, որ այն կատարյալ հարթ նստի:
Սպոնժ. սա համեմատաբար նոր պարագա է, որը մեծ հավանության է արժանացել: Այն ավելի հեշտ է օգտագործել, քան վրձինները: Այն օգնում է հարթ և արագ նստեցնել տոնային կրեմը, եթե նույնիսկ դուք նոր եք սովորում դա անել:
Մատներ. հին և բարի ձև, որով ավելի հաճախ են տնային պայմաններում քսում տոնային կրեմը:
Ինչպե՞ս ճիշտ քսել տոնային կրեմը
Առաջին հերթին մաքրեք դեմքը և քսեք սովորական ցերեկային կրեմ, սպասեք մինչև այն ներծծվի:
Ձեռքի վրա հավաքեք մի փոքր տոնային կրեմ, այն մի քիչ կտաքանա և ավելի լավ կնստի:
Վրձնի կամ սպոնժի միջոցով քսեք այն ձեր դեմքին՝ սկսելով աչքերի տակի շրջանից: Աստիճանաբար տարածեք ամբողջ դեմքին, մի մոռացեք քսել պարանոցի սահմանին ևս:
Հավասարապես քսեք այն քթին, ճակատին ՝սկսելով ճակատի մեջտեղից և տանելով դեպի մազերի աճի սահման:
Եթե դուք ունեք մուգ շրջաններ աչքերի տակ, օգտագործեք նաև կոնսիլեր, որը պետք է տոնային կրեմից մի քիչ բաց լինի: Վերջում քսեք դիմափոշի:
Տոնային կրեմի ընտրության ժամանակ պետք է ոչ միայն գույնն ընտրել, այլ նաև ուշադրություն դարձնել նյութակազմվածքի վրա: Օրինակ յուղոտ մաշկի համար պետք է ընտրել ջրիկ տոնային կրեմ, խնդրահարույց մաշկի համար՝ թունդ կազմվածքով կրեմ:
Չարժե քսել կրեմը հաստ շերտով այլապես այն կնայվի դիմակի նման և կիջնի ներքև:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7382 անգամ
Читать на русском
|