Կախված այտեր. ինչպես վերադարձնել դեմքի ձիգ ձվաձևությունը
26.03.2016
Տարիքի ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգությունը, և շատ կանայք բախվում են այտերի կախվածության խնդրին:
Կնոջ դեմքի ձվաձևության փոփոխությունը միանգամից չի նկատվում: Սակայն, երբ դա երևում է, պետք չէ միանգամից հուսահատվել, քանի որ խնդիրը կարելի է լուծել վարժությունների միջոցով:
Վարժություն` այտերի համար
Կլոր, պինդ այտերը դեմքը երիտասարդ են դարձնում: Հետևյալ վարժությունները կօգնեն ձեզ վերականգնել այտերի երիտասարդ տեսքը:
Սկսում ենք վերևի մասից
1. Ուռեցրեք այտերը, պահեք օդը երեք վայրկյան և կտրուկ թուլացրեք: Կրկնեք այս վարժությունը 10 անգամ:
Ուռցրեք այտերը և տարեք օդը մի կողմից մյուսը: Կրկնեք 10 անգամ:
Ուռցրեք այտերը, տարեք օդը վերևից ներքև և հակառակը, զգացեք, թե ինչ է այդ ժամանակ կատարվում պարանոցի հետ: Կրկնեք վարժությունը 10 անգամ:
Ուռցրեք այտերը և դանդաղ, ուժով տարեք օդը շրջանագծով: Կրկնեք 10 անգամ:
2. Ուռեցրեք այտերը և դուրս հանեք օդը հրելով՝ սեղմած շրթունքների միջով: Կրկնեք 10 անգամ:
Ուռեցրեք այտերը և դուրս հանեք օդը շրթունքների մի անկյունից, այնուհետև մյուս: Կատարեք վարժությունը 10 անգամ:
Կատարեք նույն վարժությունը, սակայն վերևի շրթունքից: Կատարեք 10 անգամ:
Այս վարժությունները ոչ միայն կոսմետիկ ազդեցություն են ունենում, այլ մերսում են լնդերը և այտերի ներսի մասը:
3. Կրկին ուռեցրեք այտերը և բռնելով ձեռքի ափերով՝ սեղմեք այտերին և զգացեք, թե ինչ պինդ են դրանք:
4. Ափի մեջտեղի մասը դրեք շրթունքներին, մատներով բռնեք այտերը: Սկսեք ժպտալ, այտերը վերև են բարձրանում, իսկ մատները դիմադրում են: Այնուհետև թուլացրեք այտերը: Տաս «ժպիտից» հետո փոխեք ձեռքը և կրկնեք վարժությունը 10 անգամ:
Վարժություններ այտերի ներքևի մասի համար
1. Վերևի շրթունքով փակեք ներքևի շրթունքը, իսկ այնուհետև ներքևի շրթունքով վերևինը: Կատարեք վարժությունը 10 անգամ:
2. Բարձրացրեք դեմքը վերև, կիսաբացեք բերանը և ուղղեք ներքևի շրթունքը դեպի քիթը: Կրկնեք 10 անգամ:
3. Բացեք բերանը, առաջ տարեք շրթունքները և պաչիկ արեք: Կրկնեք 10 անգամ:
Մեկ այլ տարբերակ է պատրաստել դիմակ՝ խառնելով 2 ճաշի գդալ թթվասերը և մեկ գդալ մեղրը: Այս դիմակը անպայման կօգնի ձեզ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9248 անգամ
Читать на русском
|