Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

10 խորհուրդ ժամանակի ճիշտ կառավարման համար

23.03.2016

Բիզնես լեդիները աշխատում են իրենց համար և, թվում է, ունեն հիանալի հնարավորություն քնել որքան ցանկանան, աշխատավայրից շուտ դուրս գալ երբ ցանկանան, ճանապարհորդել: 

Սակայն լուրջ գործարար կանաց մոտ ազատ ժամանակն ավելի հագեցած է, քան յուրաքանչյուր գրասենյակային աշխատողի մոտ, այդ պատճառով նա գիտի ազատ ժամանակի արժեքը և գիտի, թե ինչպես այն ծախսել:

 

Ահա 10 խորհուրդ՝ արդյունավետ թայմ-մենեջմենթի համար:

 Շտապիր, բայց դանդաղ

Ազատ ժամանակի բացակայությունը և, ընդհանրապես, ժամանակի պակասը խուճապի մատնվելու պատճառ չէ: Պլանավորված աշխատանքի դեպքում դուք կհասցնեք անել ավելի շատ, քան շտապելով և կպահպանեք լեդիի կերպարը, այլ ոչ թե կին-ձիու:

Կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր կառուցեք

Կին ղեկավարը դա ոչ միայն ընկերության դեմքն է, այլ օրինակ՝ բոլոր աշխատողների համար: Բացի աշխատանքային պարտականությւններից նա պետք է լավ տեսք ունենա, 24 ժամ հասանելի լինի աշխատակիցների համար և դրա հետ մեկտեղ՝ ժամանակ գտնի տնային գործերի և անձնական կյանքի համար: Որպեսզի ոչինչ չխառնել, պետք է կազմել երկու տեսակի պլան` կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետը հաջորդ օրվա և գալիք շաբաթվա համար, իսկ երկարաժամկետը տարվա համար՝ ամիսների բաժանված: Կարճաժամկետի մեջ ներառեք ոչ միայն աշխատանքային հանդիպումները, այլ նաև տնային գործերը:

600x580

Պլանավորեք ձեր ժամանակը, ճկուն եղեք

Դուք կարող եք հիանալի պլանավորել ձեր օրը, սակայն անպայման մի բան այլ կերպ կընթանա: Կամ կարևոր հանդիպում կհետաձգվի կամ որևէ ֆորս-մաժորային վիճակ կարող է ստեղծվել: Աշխատեք այնպես անել, որ ձեր ծրագրերը ճկուն լինեն, որպեսզի կարողանաք տեղաշարժել դրանք՝ ժամանակն անիմաստ չկորցնելու համար:

 Բաժանեք պարտականությունները

Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, դուք ոչ միայն կհոգնեք, այլ կհյուծվեք: Ունեցեք անձնական օգնական կամ քարտուղար: Ազատվելով մանր և ոչ հրատապ գործերից, դուք կկարողանաք ժամանակ տրամադրել մեծ գործերին:

600x580

Կենտրոնացեք աշխատանքի վրա

Որքան էլ շատ գործ դուք պլանավորեք օրվա համար` զբաղվելով դրանցից մեկով մի շեղվեք այլ գործերով: Անջատեք հեռախոսը, մի մտեք սոցցանցեր:

Մի ստուգեք Էլեկտրոնային փոստն՝ աշխատանքային օրվա սկզբին

Եվ ընդհանրապես, որքան հազվադեպ՝ այդքան լավ: Նամակների մեծամասնությունն իր մեջ պարունակում է ավելորդ, անպիտան տեղեկություն, որն ուղղակի անիմաստ կզբաղեցնի ձեր գլուխը: Փոստը ստուգեք երեկոյան, օրինակ, ճաշից կես ժամ անց:

600x580

 Շաբաթը մեկ օր անպայման տրամադրեք ձեր հանգստին կամ ինքներդ ձեզ

Իհարկե ավելի լավ կլիներ, եթե ավելի շատ օրեր կարողանայիք, սակայն դուք անկարող եք ձեզ այսպիսի շքեղություն թույլ տալ, եթե, իհարկե, չեք վաստակել ձեր միլիոնները:

Սակայն մեկ օրը պարտադիր է: Այդ օրը ամբողջությամբ անջատվեք գործերից:

 Ոչ մի գործ մի հետաձգեք

 Վաղը օր է, որը երբեք չի գալիս: Գոյություն ունի այսպիսի կանոն․ եթե գործը տաս րոպեից քիչ ժամանակ է պահանջում, պետք չէ այն պլանավորել, արեք հենց հիմա: Եթե այն ավելի շատ ժամանակ է պահանջում՝ հստակ օր և ժամ պլանավորեք այն անելու համար:

600x580

 Սահմանափակեք ժամանակը այն գործերի վրա, որոնք ոչ օգուտ են բերում, ոչ հաճույք պատճառում

 Ժամանակ չե՞ք գտնում հետաքրքիր ֆիլմ նայել, մոտիկ ընկերուհու հետ հանդիպելու: Սակայն երբ դնեք առաջնահերթությունները, ապա կտեսնեք, թե որքան անիմաստ ժամանակ եք վատնել անպետք բաների վրա, որոնք ոչ եկամուտ են բերել, ոչ էլ օգուտ:

 Կարգուկանոն

Աշխատանքային սեղանի վրա, նոթատետրում և համակարգչում պետք է կարգուկանոն լինի: Դա կօգնի արագ գտնել պետքական փաստաթղթերը, փաթեթները և իզուր  ժամանակը չվատնել փնտրտուքների վրա:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 6520 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 628 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 193 անգամ
17.04.2024
Դիտվել է 144 անգամ
18.04.2024
Դիտվել է 77 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster