4 փորձված միջոց` կյանքը հեշտացնելու համար
21.03.2016
Հաճախ մենք նկատում ենք, որ ինքներս բարդացնում ենք մեր կյանքը: Կան բավականին հեշտ միջոցներ դյուրագրգռության, լարվածության դեմ: Փորձեք ազատվել այն իրերից և սովորույթներից, որոնք խանգարում են ձեր ներքին ներդաշնակությանը:
Մի կենտրոնացեք մանրուքների վրա
Օրինակ, ազատեք ձեզ ամենօրյա հագուստ ընտրելու տանջանքներից: Առնվազն ձեր շրջապատի կեսը, մասնավորապես տղամարդիկ, ընկալում են ընդհանուր կեցվածքը, շարժումների նրբությունը և հաճելի բույրը: Նրանք հաճախ չեն էլ նկատում մանրուքները:
Ասեք «ոչ» տհաճ և անհանգստացնող մտքերին
Մեկ այլ բան, որ պարզապես սպառում է մեր նյարդերը և էներգիան՝ սեփական թերությունների մասին չափազանց շատ անհանգստանալն է: Դրանց մեծամասնությունը հորինված է, սակայն մտքերը այն բանի մասին, ինչը չկա, կարող է մեզ զրկել հմայքից: Հոգեբաններն ապացուցել են, որ յուրաքանչյուր տղամարդու համար հաճելի է այն կինը, ով ինքն իրենից գոհ է:
Մի արեք ավելորդ գործողություններ
Ոչ պետքական իրարանցումը տնային գործերում բացառելու համար պետք է ունենալ խելացի կենցաղային տեխնիկա:
Բաժանեք պարտականնությունները
Վերանայեք ձեր մշտական գործերը և մի արեք գործողություններ, որոնք հոգնեցնում և ջղայնացնում են: Օրինակ, եթե չեք սիրում գնումների գնալ, ուղարկեք տղամարդկանց, կամ օգտվեք սուպերմարկետների առաքման ծառայություններից: Հոգնել եք ամեն անգամ աձսեները լվաանալո՞ւց, տեղադրեք աման լվացող մեքենա: Եթե ունեք, սակայն հոգնում ենք ամեն անգամ դասավորելուց, ապա իմացեք, որ երեխաները շատ են սիրում դա անել, դրեք այդ պարտականությունը նրանց վրա: Հատակի համար կարող եք ձեռք բերել ռոբոտ-փոշեկուլ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5543 անգամ
Читать на русском
|