Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես վարվել անհարմար իրավիճակներում

11.03.2016

Ասե՞լ, թե՞ լռել: Այս հարցը հաճախ են տալիս նրանք, ովքեր ունեն զգացմունքներ և բանականություն: Ճիշտն ասելու տեսության մեջ ամեն ինչ հեշտ է և հասկանալի:

Ո՞ր դեպքերում է, սակայն, ընկերների և գործընկերների հետ անկեղծությունը տեղին, իսկ ո՞ր դեպքում՝ ոչ:

Ահա մի քանի իրավիճակներ:


Եթե ձեր ընկերուհու ամուսնուն սրճարանում տեսել եք մեկ այլ կնոջ հետ

Լռել: Զույգի հարաբերություններն անհնար է գնահատել կողքից: Միայն նրանք երկուսով գիտեն, ինչ է իրնց միջև տեղի ունենում: Խառնվելը, նույնիսկ լավ նպատակներով, ոչ մի լավ բանի չի բերի: Հոգեբանական տեսանկյունից դավաճանությունը բարդ բան է: Որքան էլ զարմանալի է, երբեմն այն ամրացնում է միությունը:

Որոշ կանայք գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փակում են աչքերը դավաճանության վրա․ այդպես նրանց հեշտ է ապրել: Ձեր անկեղծությունը կարող է խախտել ընտանիքի հավասարակշռությունը:

Այլ բան է, երբ իրավիճակն ազդում է այդ տղամարդու հանդեպ ձեր վերաբերմունքին: Կարևորը՝ մի ամաչացրեք և քարոզ մի կարդացեք: Խոսեք նրա հետ: Կարող եք նրան ասել, որ տեսել եք ու խորապես հիասթափվել: Կարող եք ասել, որ չեք պատմի ձեր ընկերուհուն, քանի որ չեք ցանկանում խառնվել ուրիշի անձնական կյանքին: Կարող եք նաև ճշտել՝ ո՞վ է այդ կինը, կա՞ հավանականություն, որ նա ուղղակի բարեկամուհի է:

600x580

Գործընկերոջից հաճախ քրտինքի հոտ է գալիս

Ասել: Եթե դուք աշխատում եք մարդու հետ, և այդ հոտը ձեզ նեղում է, պետք է անպայման ասել, այլապես աշխատանքը կվերածվի տանջանքի: Հոտերն ազդում են տրամադրության և աշխատունակության վրա, բացի այդ՝ անհարմարությունը, որը դուք զգում եք ձեր գործընկերոջ կողքին, կարող է ձեզ մոտ ագրեսիա առաջացնել:

Կարևորը՝ ասել նրբանկատորեն, առանց քննադատելու: Օրինակ․ «Ես վատ եմ զգում ասել, և նախապես ներողություն եմ խնդրում, բայց ես հոտ եմ զգում ձեզանից»: Այդ կերպ դուք, միգուցե, ոչ միայն ձեզ, այլ նաև նրան եք լավություն անում:

600x580

Մետրոյում անծանոթ աղջկա մոտ զուգագուլպան հատ է գնացել

Լռել։ Այս դեպքում ցանկալի է լռել․ ամենայն հավանականությամբ աղջիկը գիտի դրա մասին, և դուք կստիպեք նրան ավելորդ անգամ նյարդայնանալ: Իսկ եթե նույնիսկ չգիտի՝ դարձյալ չարժե ասել, քանի որ դա ոչինչ չի փոխի, նա չի կարող այդ պահին շտկել իրավիճակը:

600x580

Ընկերուհին գնել է զգեստ, որը նրան չի սազում

Ասե՞լ, թե՞ լռել: Եթե ընկերուհին հարցնում է կամ դուք միասին եք խանութում և նա խորհուրդ է հարցնում, ապա, իհարկե, պետք է ասել: Մնացած դեպքերում դա բարակ սառույցի է նման: Ձեր անկեղծությունը կարող է դիտվել և որպես օգնություն, և որպես քննադատություն, ամեն ինչ կախված է տվյալ մարդուց:

600x580

Տնօրենի մոտ ինչ-որ բան է ատամների արանքում մնացել

Ասել: Դա կորող է լինել սնունդ կամ շրթներկ: Այս թերությունը հեշտ է շտկել և, եթե ձեր տնօրենը հավասարակշիռ կին է, նա շնորհակալ կլինի, նույնիսկ, եթե անհարմար զգա իրեն: Ասեք դրա մասին նրբանկատորեն:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 5652 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 596 անգամ
22.03.2024
Դիտվել է 262 անգամ
26.03.2024
Դիտվել է 165 անգամ
28.03.2024
Դիտվել է 118 անգամ
27.03.2024
Դիտվել է 107 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster