Պեդիկյուր` տնային պայմաններում
05.02.2016
Եթե դուք չեք սիրում գնալ գեղեցկության սրահ, կամ հնարավորություն չունեք, այս հրապարակումը ձեզ կօգնի տնային պայմաններում անել պեդիկյուր:
1. Պատրաստեք տաք ջրով տաշտակ և ոտքերը մեջը դնելով պահեք 10 րոպեից ոչ պակաս:
2. Դրանից հետո հարթեցնոց միջոցով կամ պեմզայով մշակեք կրունկը: Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում կտրել կոշտուկները։
3. Քսեք կուտիկուլան հեռացնող միջոց: Փայտիկով քաշեք մաշկը եղունգի երկայնքով: Մի կտրեք այն, քանի որ վերքի դեպքում հեշտությամբ վարակ կարող է անցնել:
4. Կտրեք եղունգները:
5. Որպեսզի նրանք լինեն հարթ և ուղիղ՝ խարտոցեք:
6. Որևէ ախտահանիչ միջոցով մշակեք եղունգները և մատները:
7. Հեռացրեք կրեմի մնացորդները լաքը հանող հեղուկով:
8. Քսեք հիմքը, այնուհետև գունավոր լաքը երկու շերտով:
9. Հանեք մազիկները մատներից:
10. Խոնավեցնող կրեմի օգնությամբ մերսեք ոտքերը:
Այսքանը: Այժմ դուք կարող եք պեդիկյուր անել տնային պայմաններում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5161 անգամ
Читать на русском
|