Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց 7 տեսակ, ումից պետք է խուսափել

16.12.2015

Միակ օգտակար հարաբերությունները այլ մարդկանց հետ նրանք են, որոնք մեզ ավելի լավն են դարձնում: Այդ պատճառով պետք է կարողանալ ընտրել շփման ճիշտ շրջանակ:

Գոյություն ունեն 7 տեսակի մարդիկ, ում հետ շփումից հարկավոր է խուսափել .

1. Վեճերի թագուհի

Որոշ մարդիկ սիրում են վեճեր, տեսարաններ սարքել առանց որևէ ակնհայտ պատճառի: Մի տրվեք պրովոկացիայի: Հանգիստ եղեք և ինքներդ վեճի ծուղակի մեջ մի ընկեք: Որքան բարձր է գոռում ձեր ընդդիմախոսը, որքան ուժեղ է նա ուզում ուռճացնել վեճը, այդքան դուք պետք է աշխատեք մտածել և խոսել հանգիստ ու վստահ: Մի թույլ տվեք կպնել ձեր թույլ կողմին:

2. Միշտ և անհիմն ձեզանից դժգոհ անձնավորություն

Մեր կյանքում միշտ հանդիպում են մարդիկ, ովքեր սիրում են նեղացնել, չեն հարգում կամ նայում են ուրիշներին վերից: Մի վատնեք ձեր ժամանակը և մի փորձեք նրանց փոխել կամ արժանանալ լավ վերաբերմունքի: Կան մարդիկ, ում հնարավոր չէ գոհացնել: Ձեզ չի հաջողվի դա անել, որքան էլ ջանք թափեք:

600x580

3. Վատատես, ով կտրում է ձեր թևերը

Բավական է շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ծիծաղում կամ թերահավատորեն են վերաբերվում ձեր երազանքներին: Այդպիսի մարդիկ իջեցնում են ձեր ներուժը և դանդաղորեն մարում ձեր վստահությունը: Հիշեք, որ ձեր հնարավորությունները չեն որոշվում ուրիշի կարծիքներով: Եղեք լավատես, մի լսեք ուրիշի կարծիքը:

4. Մանիպուլյատորներ

Հեռու մնացեք մանիպուլյատորներից, այն մարդկանցից, ովքեր սիրում են առաջ տանել կարծիքը և իրենց բացասականի միջոցով ղեկավարել ձեր մտքերը: Նրանց շատ հեշտ է ճանաչել․ եթե կողքից նայեք, կտեսնեք, որ նրանք սևեռված են ինքներն իրենց վրա:

5. Համառ, ով կարծում է, որ դուք պետք է փոխվեք

Ցավոք, հաճախ լինում է, որ ընտանիքի անդմաները, հին ընկերները պարզապես չեն տեսնում, թե որքան եք դուք վերջին տարիներին փոխվել ու մեծացել։ Սովորաբար նրանք անընդհատ պիտակավորում են ձեզ՝ հիմնվելով այն մարդու վրա, որը դուք եղել եք նախկինում․ դա ամենավտանգավորն է: Այդպիսի պնդումների հետ հեշտ է համաձայնել, քանի որ դուք էլ եք հիշում, որ իրականում այդպես եղել է: Միայն դուք կարող եք իմանալ, թե ինչ է կատարվում ձեր գլխում: Դուք չեք կարող ղեկավարել ուրիշի մտքերը ձեր մասին, բայց, թե ինչպես վարվել նրանց կարծիքի հետ՝ դուք գիտեք և պարտավոր չեք որևէ կերպ արձագանքել:

600x580

6. Պահանջկոտ ընկեր, ով չի ներում ձեր ոչ մի սխալ

Անսխալական մարդ չկա, բայց կան այնպիսիք, ովքեր ընդունում են իրենց սխալը և փորձում են այն ուղղել: Մենք սովորում ենք մեր սխալների վրա և դա յուրաքանչյուր մեծ նախաձեռնության սկիզբն է: Բայց, երբ մեկը հրաժարվում է օգնել ձեզ աճել և ուղղել սխալները, դա, իրոք, աններելի սխալ է նրանց կողմից: Եթե որևէ մեկն անընդհատ դատում է ձեզ՝ ձեր անցյալով և հիշեցնում է նախկին սխալները ու հրաժարվում ներել, ապա ձեզ ոչինչ չի խանգարում ճիշտ քայլ անել և թողնել այդ մարդուն անցյալում:

7. Ներքին քննադատը

Չէիք սպասո՞ւմ։ Այո, այդ անգութ քննադատը, ով հանգրվանել է ձեր գլխում: Այդպիսի քննադատությունն իր հետ բերում է  երջանկության պակաս և դժգոհություն՝ ինքներդ ձեզանից: Իսկ իրականում ձեզ քաջություն է պետք լինել այնպիսին, ինչպիսին կաք: Ձեր արժեքը հենց դրանում է: Ձեր մեջ կա անկրկնելին և յուրահատուկը, դուք տարբերվում եք մյուսներից և երբեք չեք դառնա ուրիշի նման, ու դա բնական է: Դուք եկել եք այս աշխարհ տեղեկացնելու, թե ով եք և վայելելու յուրաքանչյուր ապրած րոպե: Եթե դուք դա ընդունեք, ապա կհասկանաք, որ կարիք չկա համեմատվելու որևէ մեկի հետ, ու ձեր ներքին քննադատը ձեզ հանգիստ կթողնի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9812 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 364 անգամ
17.04.2024
Դիտվել է 267 անգամ
18.04.2024
Դիտվել է 202 անգամ
19.04.2024
Դիտվել է 170 անգամ
23.04.2024
Դիտվել է 66 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster