Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության 11-րդ տեղում
22.11.2015
Ռուսաստանի կանանց շախմատի հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ գումարային վաստակելով 17 միավոր:
Ուկրաինուհիները չպաշտպանեցին տիտղոսը եւ 15 միավորով գրավեցին երկրորդ տեղը, իսկ բրոնզե մեդալների արժանացան վրացուհիները՝ 14 միավորով:
Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթեց Չեխիային: Հայկական թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, երրորդ ու չորրորդ համարներ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան հաղթանակներ տարան, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց երկրորդ խաղատախտակի վրա:
Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը: Դիտվել է 2855 անգամ
|