Լավագույն բաղադրատոմսեր` մազերի յուղոտման դեմ
02.10.2015
Մազերի յուղոտման դեմ տնային դիմակները բավականին արդյունավետ են:
Յուղոտ մազեր ունեցողներն իրենց ողջ կյանքի ընթացքում զգալի անհարմարություններ են ունենում: Եթե, անգամ, առավոտյան նրանք մի լավ լվանում են մազերը, ապա արդեն երեկոյան արմատների մոտ զգացվում է յուղային ծածկույթ: Այդպիսի մազեր ունեցող կանայք դժվարանում են ստանալ ծավալային սանրվածքներ, քանի որ նրանց մազերը մշտապես կեղտոտ են թվում:
Ժողովրդական բժշկությունը յուղոտ մազերի համար առաջարկում է մի շարք բաղադրատոմսեր, որոնք, ինչպես փորձն է ցույց տալիս, զգալիորեն լուծում են այս խնդիրը: Այդ կերպ հանրավոր է լինում կրճատել մաշկային յուղի արտադրությունը, էապես լավացնել մազերի որակը, անգամ՝ վերացնել պատճառները:
- Շատ պարզ, սակայն բավականին արդյունավետ միջոց է սոդան: Վերջինիս հիմքի վրա պատրաստեք այսպիսի միջոց. 1 ճաշի գդալ սոդան լուծեք 1 բաժակ եռացրած ջրում: Ստացված լուծույթով, լվանալուց մեկ ժամ առաջ, շփեք մաշկը և մազերը:
- Մաշկի յողոտվելու դեմ լավագույն միջոցներից է սոխի կճեպը: Սրանից պատրաստեք մուգ-դարչնագույն թուրմ: Վերցրեք հնարավորինս շատ կճեպ և եփեք այն 1 լիտր ջրի մեջ: Թողեք, որ սառչի, քամեք և գլուխը լվալուց հետո՝ թուրմով ցայեք:
- Լավ արդյունք է տալիս նաև գլխի մաշկը խնձորի քացախի կամ կիրոնի հյութի լուծույթով փշելը (1 ճաշի գդալը՝ 1 լիտր եռացրած ջրում):
- Գլխի յուղոտ մաշկի և մազերի պարագայում արդյունավետ միջոց է նաև հալվեի թարմ քամած հյութը: Նոր լվացած մազերը թեթև թրջեք ստացված հյութով, սակայն մի ցայեք: Մազերը չորացրեք՝ առանց ֆեն օգտագործելու:
- 2 ճաշի գդալ կեչու թարմ, երիտասարդ տերևների վրա լցրեք 1,5 բաժակ եռման ջուր: Փակեք կափարիչով, փաթաթեք և թողեք սառչի: Այնուհետև քամեք ստացված թուրմը և թեթև, մերսողական շարժումներով այն քսեք մաշկին և մազերին: Գործողությունը պետք է կատարել ամեն օր՝ մեկ ամիս շարունակ:
Խորհուրդ-1. Մազերը մի մի լվացեք մաշկը չորացնող շամպունով: Թվում է, թե շամպունը, որը չորացնում է մաշկը, կօգնի լուծել խնդիրը, սակայն ոչ՝ մաշկը սկսում է պայքարել չորության դեմ և ավելի շատ յուղ է արտադրում:
Խորհուրդ-2. Գլուխը տաք ջրով մի լվացեք, ինչը վերաբերվում է նաև դեմքին. տաք ջուրը խթանում է ճարպային արտադրությունը:
Մաշկային յուղի չափից դուրս արտադրությունը ոչ թե խնդիր է, այլ ախտանիշ: Այդ խնդրի լուծումն անհրաժեշտ է վստահել բժշկին: Պատճառները բազմազան կարող են լինել՝ սխալ սննդակարգից, մինչև կանացի խնդիրները: Վերոնշյալ բաղադրատոմսերը կվերացնեն յուղը, սակայն, ամենայն հավանականությամբ, ժամանակավորապես:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11178 անգամ
Читать на русском
|