Զգայուն մաշկը և նրա խնամքը
23.07.2015
Համարվում է, որ զգայուն մաշկը հատուկ տեսակ չէ, այլ մաշկի վիճակն է ոչ համապատասխան խնամքի արդյունքում: Ցանկացած մաշկ կարող է լինել զգայուն՝ կախված ներքին և արտաքին գործոններից: Մեկը այդ երևույթի հետ ընդհարվում է մշտապես, մյուսը՝ ժամանակ առ ժամանակ:
Առավել հաճախ զգայուն մաշկը՝ չոր մաշկն է: Ի՞նչն է հատուկ մաշկին այդ դեպքում: Դա մաշկի ձգվածության զգացողությունն է, թեփոտությունը, քորը և կարմրությունը:
Դրա պատճառները կարող են տարբեր լինել, ինչպես, օրիանակ, կոսմետիկ միջոցները, սթրեսը, ոչ բավարար քունը կամ անքնությունը, ոչ կանոնավոր սնվելը:
Հաճախ կանայք մաշկի զգայունությունը շփոթում են ալերգիայի հետ: Դրանք տարբեր երևույթներ են: Օրինակ՝ ալերգիայի դեպքում որևէ կրեմ օգտագործելուց հետո մաշկը զգացնել կտա 3-4 ժամ անց, իսկ զգայուն մաշկը կարձագանքի հենց նույն պահին: Եթե կասկածներ ունեք, պետք է հետազոտվել:
Ինչպե՞ս խուսափել զգայուն մաշկի կամակորություններից:
Ամենակարևորը՝ փորձեք խուսափել սթրեսային իրավիճակներից, կամ փորձեք գտնել լիցքաթափման միջոցներ:
Պետք չէ չարաշահել այն մթերքներն ու հյութերը, որոնք արագացնում են արյան շրջանառությունը և խթանում նյարդային համակարգը: Նման մթերքների շարքին կարելի է դասել սուրճը, էնէերգետիկ հյութերը, կոլան, թունդ սև թեյը, ոգելից խմիչքները:
Մասնագետները պնդում են, որ եթե նյարդային համակարգը գտնվում է հավասարակշռված վիճակում, ապա զգայուն մաշկի խնդիրների հետ հնարավոր է շատ հազվադեպ բախվել:
Զգայուն մաշկի խնամքը
Զգայուն մաշկ ունեցող կանանց համար կոսմետիկայի ընտրությունը դառնում է խնդիր: Վերջնական ընտրություն պետք է անել միայն երկար փորձելուց և սխալներից հետո: Այս դեպքում լավագույն խորհուրդը հետևյալն է՝ որքան քիչ դիմահարդարում, այնքան լավ: Եթե դուք ունեք զգայուն մաշկ, ապա օգտագործեք միայն ամենաանհրաժեշտը՝ դիմահարդարումը հանելու կաթ, սպիրտ չպարունակող տոնիկ, մաշկը հանգստացնող նյութեր պարունակող թեթև խոնավեցնող կրեմ:
Լվացվել պետք է տաք ջրով, ավելի լավ է՝ եռացած: Պետք չէ օգտագործել մեծ հատիկավոր դեմքի սկռաբներ և մրգային թթուներ պարունակող կոսմետիկ միջոցներ:
Կոսմետիկ միջոցներ օգտագործելիս ճիշտ է ընտրել հիպերալերգիկ տեսակը, դրանք չեն պարունակում դեմքը գրգռող նյութեր:
Մաշկի խնամքն ամռանը պարտադիր ներառում է հակաարևային քսուքներ՝ կրեմ կամ գեյլ, որոնք պարունակում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ֆիլտրեր: Դա կօգնի խուսափել զգայուն մաշկի ոչ ցանկալի գրգռվածությունից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7586 անգամ
Читать на русском
|