Ոտքերի մերսում` տանը. հաճելի զգացողություններ` անվճար
27.04.2015
Ոտնաթաթերն ունեն հազարավոր նյարդային թելեր և դրանք մերսելով դուք կարող եք խթանել ձեր օրգանիզմի կենսունակությունը:
Ինչպե՞ս մերսել ոտքերը: Դրա համար ձեզ պետք է միայն մերսման կոսմետիկ յուղ: Եթե մարդ խուտուտ ունի, այդ դեպքում ոտքերի մերսումն առաջին հայացքից կարող է դժվար թվալ: Խուտուտը կապված է լարվածության հետ, որը քիչ անց կկարգավորվի:
Շոյում Մերսումը սկսեք ոտքերը շոյելուց: Ափերի մեջ սեղմեք մատների ծայրերը, այնուհետև այդպես մատներից բարձրացեք դեպի վեր` ողջ ոտնաթաթի երկայնքով: Այդ տաքացնող մեթոդը լավ է հատկապես նրանց համար, ում ոտքերը սառչում են: Կրկնեք նվազագույնը 4 անգամ:
Այնուհետև մերսեք յուրաքանչուր մատը առանձին առանձին: Զգուշորեն սեղմեք դրանք մի քանի րոպե, որից հետո զգուշորեն թաթը ուղղեք դեպի ձեզ:
Շոյում ջիլերի միջև
Բռնեք ոտքերը երկու ձեռքերով. հատ հատ անցեք բոլոր ջիլերը հարող հատվածներով` մեկ մատը մյուսի հետևից. Ջիլերը գտնվում են ոտնաթաթի վերին հատվածում և կան յուրաքանչյուր մատի վրա: Երկու ձեռքով անցեք դեպի վեր` կոճերի ուղղությամբ, ինչպես արել էիք սկզբում, որից հետո թեթևակի սահեք (առանց խուտուտ առաջանելու) ներքև:
Ամեն անգամ մերսումն ավարտելուց հետո ձեռքերը ոտքերից վերցրեք շատ զգոշորեն և դանդաղ: Նկատի ունեցեք որ ոտքերը մերսելու ոչ մի շարժում չպետք է ցավոտ լինի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10619 անգամ
Читать на русском
|