Կանաչ թեյն ու ձվի դեղնուցը` մազաթափման դեմ
13.04.2015
Մազաթափման դեմ այս դիմակը ոչ միայն կկանխի այդ տհաճ երևույթը, այլև ձեր մազերին կհաղորդի առողջ տեսք:
Անհրաժեշտ են.
2 ճաշի գդալ սառը և թունդ թարմ պատրաստված կանաչ թեյ, 1 խոշոր ձվի դեղնուց, 5-10 կաթիլ խնկունի եթերային յուղ:
Հարեք դեղնուցը եթերային յուղի հետ և ավելացրեք կանաչ թեյը՝ առանց տերևների: Ամբողջը խառնեք և պտտական, մերսող շարժումներով քսեք մազերի արմատներին: Մերսեք ևս 5-10 րոպե՝ հասնելով գլխամաշկի շարժունակության:
Այնուհետև դիմակը լվացեք հոսող սառը ջրով, որպեսզի դեղնուցը չգանգրացնի, ապա մազերը լվացեք ձեր սովորական եղանակով:
Մազաթաձման դեմ դիմակները կիրառեք 1-2 ամսվա ընթացքում՝ շաբաթական մեկ կամ երկու անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7371 անգամ
Читать на русском
|