Առողջարար թրջոց` պարանոցի և կրծքավանդակի համար
25.03.2015
Կրծքավանդակի շրջանը և պարանոցը խիստ ընդգծում են տարիքը: Այդ հատվածներում մաշկը շատ բարակ է և այդ պատճառով արագ ծերանում է:
Իսկ որպեսզի կարողանաք խուսափել ժամանակից շուտ առաջացած կնճիռներից, կրծքավանդակի գոտին ցուցադրել իր ողջ հմայքով, հարկավոր է հատուկ խնամք:
Պարանոցի և կրծքավանդակի շրջանի մաշկի փափկեցման համար կօգնեն մաղադանոսը և կաթը:
Մաղադանոսը մանր կտրատեք և վրան լցրեք կաթը, տրորեք մինչև ձևավորվի շիլայանման զանգված: Ստացված խառնուրդը դրեք պարանոցի և կրծքավանդակի շրջանում, ապա ծածկեք մարլյայով: 20 րոպե հանգիստ պառկեք, որից հետո լվացեք տաք ջրով:
Նման թրջոցներ դրեք շաբաթը երկու անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6444 անգամ
Читать на русском
|