10 թեմա, որոնցից հետո տղամարդիկ դադարում են լսել կնոջը
16.12.2014
Բրիտանացի գիտնականները հետազոտության արդյունքում նշել են տասը թեմա, որոնց մասին կանայք չպետք է խոսեն, եթե ուզում են, որ տղամարդիկ լսել իրենց:
news.am-ի հաղորդմամբ` ուժեղ սեռի ներկայացուցիչներին չեն հետաքրքրում հատկապես անծանոթ մարդկանց եւ գործընկերների մասին զրույցները:
Տղամարդկանց նաեւ նյարդայնացնում են հայտնիների կյանքի, ինչպես նաեւ այլ մարդկանց սեռական եւ ընտանեկան հարաբերությունների մասին բամբասանքները: Նրանց նաեւ չեն հետաքրքրում վիրտուալ աշխարհի իրադարձությունները, օրինակ՝ Ֆեյսբուքի հրապարակումները: Վարկանիշում հայտնվել են նաեւ այնպիսի թեմաները, որոնք զուտ «կանացի» են համարվում. նորաձեւություն, գնումներ, դիետիկ սնունդ եւ հորոսկոպ: Տղամարդկանց հորանջելու առիթ են տալիս նաեւ զգացմունքների մասին երկարաշունչ զրույցները: Բացի այդ տղամարդկանց բացարձակ չի հետաքրքրում, թե իրենց երկրորդ կեսն ինչ է կերել ճաշին:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 4076 անգամ
|