Մոնիկա Բելուչիի լավագույն մտքերից
27.10.2014
Կանացիությունը ներդաշնակություն է, բնականություն և զգամունքայնություն:
Իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչիի 20 լավագույն մտքերն է ներկայացրել 168.am-ը:
1. Ոչ ոք մեզ չի պատկանում` ոչ մեր ամուսինները, ոչ մեր երեխաները: Մենք միայն կարող ենք սիրելի մարդկանց հետ կիսվել որևէ բանով:
2. Մարդիկ կարող են ներել մեկ ուրիշի խելացի լինելը, նույնիսկ տաղանդավոր լինել, բայց գեղեցիկ լինելը երբեք չեն ների:
3. Կինը կարող է այնպես սիրել, կարծես երբեք չի հեռանա: Բայց կարող է մի օր գալ, երբ նա այնպես կհեռանա, կարծես երբեք չի սիրել:
4. Ինձ համար հին դառնալը նշանակում է՝ ավելի լավը դառնալ:
5. Իմ կարծիքով` հիմարություն է երիտասարդ և գեղեցիկ լինելով` դառնալ որևէ հարուստի գերին: Գեղեցկությունը մեզ պետք է օգնի ներդաշնակություն, սեր և այս կյանքում գոյություն ունենալու իմաստ գտնել:
6. Մարդու իմացությունը մեծացել է տեխնիկայի ոլորտում, բայց ոչ զգացմունքների:
7. Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում երկու դեպքում` երբ այն չկա և երբ բացի նրանից` այլ բան չկա:
8. Կյանքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել: Այժմ ես շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ: Չէ՞ որ այդ տարիքում մենք նոր ենք ճանաչում ինքներս մեզ, փորձում ենք հասկանալ` ինչպիսին ենք ցանկանում լինել, տառապում ենք ոչ ինքնավստահ լինելուց: Այժմ ես հստակ գիտեմ` ինչ է ինձ անհրաժեշտ և առանց ինչի կարող եմ ապրել:
9. Գեղեցկությունը հետաքրքիր է դառնում, երբ այն ծածկված է հագուստով:
10.Չեմ հասկանում այն կանանց, ովքեր ասում են, թե տղամարդու ցանկությունը նվաստացնում է իրենց: Իմ կարծիքով՝ նրանք պարզապես հաշտ չեն իրենք իրենց հետ:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 3740 անգամ
|