Շաքարից դիմակ` մարմնի մաշկի համար
25.09.2014
Նախատեսված է մաշկի սնուցման և առաձգականության համար: Ունի հանգստացնող ներգործություն:
Բաղադրությունը
1 բաժակ մանր կամ միջին դարչնագույն շաքար (կարելի է օգտագործել դրանց խառնուրդը), ½ բաժակ քաղցր նուշի յուղ, 1 թեյի գդալ Е վիտամին, 1 թեյի գդալ վանիլային հյութ կամ 1-2 ճաշի գդալ վանիլային շաքար:
Պատրաստման և օգտագործման եղանակը
Որպեսզի պատրաստի դիմակը երկար պահպանվի, դրա մեջ ավելացրեք խնկունի կամ թեյի ծառի եթերային յուղ, որոնք կծառայեն որպես բնական պահպանիչներ:
Պատրաստի սկրաբը պահպանեք չոր տեղում և հետևեք, որ դրանում ջուր չթափանցի: Օգտագործեք ցնցուղ ընդունելուց հետո, մաքուր մարմնի մաշկի վրա: Սկրաբի ոչ մեծ քանակություն քսեք մաշկին և երկու ձեռքով պտտական շարժումներով մերսեք 2-3 րոպե, այնուհետեվ լվացեք տաք ջրով: Այս ընթացակարգը կրկնեք շաբաթական 1-2 անգամից ոչ հաճախ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11258 անգամ
Читать на русском
|