Ներքնազգեստի նոր հավաքածու` Ժիզել Բունդխենից (ֆոտոշարք)
29.08.2014
Սան-Պաուլում Ժիզել Բունդխենը ներկայացրել է սեփական` Gisele Bundchen Intimates, ապրանքանիշի ներքնազգեստների նոր հավաքածուն:
Վերջինիս գովազդով թոփ մոդելը, ավանդույթի համաձայն, զբաղվել է անձամբ:
Կենսուրախ լուսանկարվելով նոր հավաքածուի նմուշների ֆոնի վրա, Ժիզելը ներկայացրել է նորաձև ժանյակվոր և ատլասե կրծկալներ և գեշերանոցներ: Նրանցից մի քանիսը նա անձամբ է փորձել, ավելի ճիշտ` գցել է վրան:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Forbes գործարար ամսագիրը հրապարակեց 20 ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը, և Ժիզել Բունդխենն արդեն ութերորդ անգամ անընդմեջ գլխավորեց այն: Ահա ձեզ մի հրաշալի օրինակ, երբ հոբբին սկսում է մեծ եկամուտներ բերել. ոգևորիչ է:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5081 անգամ
Читать на русском
|