Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հրաշալի կառուցվածք ունենալն այնքան էլ բարդ չէ. Ալեսանդրա Ամբորսիո

31.03.2014

Հոգ տարեք Ձեր մասին, հետևեք Ձեր առողջությանը և հավատացեք` կարող եք հաջողության հասնել ամեն ինչում, եթե իսկապես ցանկություն կա:

Բրազիլացի հանրահայտ մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն երևի թե այս համոզմունքն ուներ 7 տարեկան հասակում, երբ հստակ գիտեր` ցանկություն ունի մոդել դառնալու: Հայտնի է, որ նման ցանկություն նրա մոտ առաջացել է, երբ ամսագրերից մեկի շապիկին տեսել է Քարեն Մադլերի լուսանկարները:

Մոդելը ծնվել է 1981թ-ի ապրիլի 11-ին Բրազիլիայի Էրենշի կոչվող փոքրիկ քաղաքում, որը մինչ այժմ էլ շարունակում է մնալ մոդելի ամենասիրելի վայրն աշխարհում:

 600x580

Մինչ մոդելային աշխարհում հայտնվելը, Ալեսանդրան դիմում եմ պլաստիկ վիրահատության` փոխելով իր ականջների ձևը, որոնք այնքան էլ գեղեցիկ չէին: Սակայն հետագայում, ունենալով հետվիրահատական բարդություններ, ապագա մոդելն այլևս ոչ մի վիրահության չի դիմում:

1996թ-ին Elite Model Look մրցույթում նրա հաղթանակը կարելի է համարել Ալեսանդրայի կարիերայի սկիզբ, չնայած պետք է փաստել, որ մինչ այդ նա մի քանի տարի հաճախել է մոդելային դպրոց` մասնակցելով դասընթացների և ձեռք բերելով մասնագիտական հմտություններ: Վերոնշյալ հաղթանակը պատճառ է դառնում, որ Ալեսանդրան աշխատանքային պայմանագիր կնքի Guess ապրանքանիշի հետ:

 600x580

Այնուհետև սկսում է նկարահանվել Revlon, Giorgio Armani, Bo.Bo գովազդներում, ինչպես նաև հայտնվում այնպիսի ապրանքանիշների ցուցադրությանը, ինչպիսիք են Christian Lacroix-ը, Byblos-ը, Rolex-ը, Oscar de la Renta-ն, Calvin Klein-ը, Ralph Lauren-ն, Prada-ն և այլն:

Մոդելի համար էական նշանակություն ունեցավ և նրան ճանաչում բերեց ներքնազգեստների աշխարհահռչակ ապրանքանիշ Victoria’s Secret-ի հետ համագործակցությունն ու որպես «հրեշտակ» հանդես գալը: Առաջին ցուցադրությունը եղավ 2000թ-ին, որից հետո արդեն 2004թ-ին մոդելը դառնում է Victoria’s Secret-ի նոր հավաքածուի՝ «Pink»-ի դեմքը, հավաքածուն նախատեսված էր 18-20 տարեկան աղջիկների համար:

 600x580

Տարբեր ժամանակներում շիկահեր գեղեցկուհին հայտնվում է նաև GQ, Vogue, Glamour հանրահայտ ամսագրերի շապիկներին:

2004թ-ին մոդելը թողարկում է լողազգեստների սեփական հավաքածուն, որ կոչվում էր՝ Alessandra Ambrosio by Sais: Այս շրջանում, երբ գտնվում էր իր կարիերայի գագաթնակետում՝ բազում հաջողություններ ունենալով, Ալեսանդրա ծրագրում է նաև ինստիտուտ ընդունվել և կրթական աստիճան ստանալ:

2006թ-ին փոքրիկ դերով հանդես է գալիս նաև ֆլմում: 2008թ-ին Ալեսանդրան հայտնվում է AskMen ամսագրի 100 ամենացանկալի կանանց շարքում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

 600x580

Ալեսանդրա Ամբրոսիոն իր կարիերայի սկզբում սիրավեպ ուներ մոդել Մարսելո Բոլդրինի հետ, ում հետ շուրջ 5 տարի հանդես էր գալիս ամենատարբեր գովազդային ընկերություններում, ինչպես նաև ռոմանտիկ ֆոտոսեսիաներում: Սակայն ամեն ինչ ավարտվում է, երբ երեկույթներից մեկի ժամանակ Ալեսանդրան Մարսելոյին տեսնում է այլ գործընկերուհու հետ:

Մոդելը նոր սիրավեպ է սկսում գործարար Ջեյմի Մազուրոյի հետ: 2008թ-ին ծնվում է զույգի առաջնեկը՝ Անյա Լուիզա Ամբրոսիո Մասուրը: 2012թ-ի մայիսի 7-ին զույգն ունենում է նաև տղա երեխա:

 600x580

Նշենք նաև, որ Ալեսանդրան մի շարք մոդելներից առանձնանում է իր երկար ոտքերով, որոնք ավելի երկար են, քան Ժիզել Բուդխենինը:

Իմ մարմնի ամենասիրելի հատվածը ոտքերս են:

Հրաշալի կառուցվածք ունենալն այնքան էլ բարդ չէ:

Սիրում եմ ուտել, հատկապես կոնֆետներ և շոկոլադ:

Ժամանակիս 80 տոկոսն անցկացնում եմ ինչ-որ գեղեցիկ կզղում: Բայց ես այնտեղ աշխատում եմ, իսկ շատերն էլ իրենց մեղրամիսն են վայելում:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 9183 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Blog News | 31-03-2014 16:00
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

17.08.2023
Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 637 անգամ
26.03.2024
Դիտվել է 191 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster