«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը
22.06.2021
Շուրթերը մեր դեմքի սիմետրիան կրող հիմնական օղակներից են և դրանց մասին մոռանալ նշանակում է հրաժարվել անթերի լինելու գաղափարից:
Որպեսզի Ձեր շուրթերը միշտ խնամված տեսք ունենան, պարտադիր չէ այցելել գեղեցկության սրահներ: Ամեն ինչ կարելի է անել ձեռքի տակ եղած միջոցներով:
Նախ սկսենք նրանից, որ մեր շուրթերը պետք է «մարզված» լինեն: Կան մի քանի պարզ վարժություններ, որոնք Ձեզնից կխլեն ընդամենը րոպեներ, բայց արդյունքն ակնհայտ կլինի: Օրինակ' փորձեք շուրթերով պատկերել բոլոր ձայնավորները' հնարավորինս ձգելով դիմային մկանները:
Կամ խորը շունչ քաշեք, օդը հավաքեք բերանում և աստիճանաբար բաց թողեք: Այս վարժությունները կնպաստեն նաև դեմքի կնճիռների վերացմանը:
Շուրթերի նրբության համար օգտագործեք սնուցող այն բոլոր քսուքները, որ օգտագործում եք դեմքի խնամքի համար:
Տնից դուրս գալուց 2-3 ժամ առաջ շուրթերին բուսական յուղ քսեք:
Իսկ դիմահարդարումից անմիջապես առաջ ատամի խոզանակով հնարավորինս թույլ մերսեք շուրթերը մի քանի վայրկյան:
Բոլոր վերը նշված գործողությունները կարելի է կատարել նաև քնելուց առաջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 15806 անգամ
Читать на русском
|