Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մայրանալու համար միայն սիրելը բավական չէ. Սինդի Քրոուֆորդ

28.11.2013

Պոդիումների ապագա աստղ, հանրահայտ ամսագրերի ամենավառ կերպար Սինդի Քրոուֆորդը ծնվեց 1966թ-ի փետրվարի 20-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում:

Հայրը՝ Դենա Քրոուֆորդը, մասնագիտությամբ էլեկտրիկ էր, իսկ մայրը՝ Ջենիֆերը, բուժքույր: Իհարկե, Սինդիի ծնողներն այդքան էլ կրթված մարդիկ չէին, բայց փոխարենը շատ բարի էին: Սինդիի հայրը ուղղակի երազում էր տղա ունենալ, սակայն մեկը մյուսի հետևից ծնվում են միայն աղջիկներ:

600x580

Երկար սպասումից հետո միայն ընտանիքում ծնվում է արու զավակ, բայց ցավոք սրտի, երեխան չի ապրում. երեք տարեկան հասակում մահանում է՝ ունենալով լուրջ հիվանդություն: Այդ ցավալի իրողության հետ ընտանիքը շատ դժվարությամբ է հաշտվում: Սինդին, եղբոր մահից հետո, փորձեց նմանվել նրան՝ հուսալով, որ այդպես կմեղմի ծնողների վիշտը: Ապագա մոդելի մյուս երկու քույրերը ևս փորձեցին ամեն կերպ աջակցել իրենց հորը՝ կատարելով նրա բոլոր քմահաճույքները:

600x580

Սինդին դպրոցում սովորեց գերազանց, նրա առաջադիմության և խելացիության մասին խոսում էին բոլորը: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվեց Իլինոյսի համալսարան, այստեղ ևս ցույց տվեց գերազանց առաջադիմություն: Պետությունը նրա կրթաթոշակ տրամադրեց, իսկ Սինդին էլ համալսարանն ավարտելուց հետո պետք է դառնար ինժեներ-քիմիկոս: Աղջիկն ամբողջովին նվիրվել էր ուսմանն ու թվում էր՝ նրա ապագան արդեն տեսանելի էր:

Հենց այդ շրջանում էլ շատ հանկարծակի հիվանդանում է նրա հայրը: Սինդին ստիպված է լինում ամառային արձակուրդներին աշխատել՝ տեղի գյուղական հողատարածքներից եգիպտացորեն հավաքել: Այդ ընթացքում տեղի լրագրողներից մեկը ռեպորտաժ է պատրաստում՝ դաշտերում աշխատողների մասին, և Սինդիի նկարը հայտնվում է թերթերում: Նրան անմիջապես նկատում են և առաջարկում աշխատել որպես մոդել:

600x580

Աղջկա գեղեցկությունը տեսնում և գնահատում է լուսանկարիչ Վիկտոր Սկրեբենեսկին: Հենց նա էլ միջնորդում է, որ աղջկան ընդունեն մոդելային գործակալությունում աշխատանքի: Սինդիի համար սկսվում է նոր կյանք: Հագեցած գրաֆիկով աշխատանքը, նոր շրջապատը և մեծ քաղաքում առանց ծնողների ու հարազատների գտնվելն իսկական փորձություն դարձավ աղջկա համար: Բայց պետք է փաստել, որ նա պատվով դուրս եկավ այդ ամենից:

600x580

Շատ կարճ ժամանակում Սինդին արդեն կարողացավ ազատ քայլել պոդիումով, իսկ նրա լուսանկարները հայտնվեցին մի շարք հեղինակավոր ամսագրերի շապիկներին: Նրա գեղեցկության մասին դիզայներներից մեկն ասել է. «Սինդին իր մեջ ունի և´ դասական գեղեցկություն, և´ երազանք է ցանկացած ամերիկացի տղամարդու համար»: Նրա կոչում էին «փոքրիկ Ջիա»՝ համեմատելով հայտնի սուպերմոդել Ջիա Կարանջիի հետ: Սինդին հստակ ու աներեր քայլերով առաջ է ընթանում, աչքի է ընկնում նաև իր ուժեղ կամքով: Երբ մոդելային գործակալությունում նրան պահանջում են հեռացնել դեմքի խալը, նա մերժում է. «Երբեք չեմ պատկերացրել ինձ առանց իմ խալի ու չեմ զղջում, որ չեմ հեռացրել»:

600x580

Կինոյում նրա կարիերան սկսվեց 1995թ-ից: Հենց այդ ժամանակ գլխավոր դեր ստացավ Էնդրյու Սայպսայի «Մաքուր խաղ» ֆիլմում: Կին-իրավաբանի դերը, որ նա խաղաց, այդքան էլ գոհունակությամբ չընդունվեց քննադատների կողմից: Դրանից հետո Սինդին խաղաց մի շարք սերիալներում, բայց այդպես էլ չկարողացավ գրավել Հոլիվուդը:

600x580

Ի տարբերություն դերասանական կարիերայի՝ մոդելային աշխարհում նա օրեցօր առաջ ընթացավ, համագործակցեց ամենահայտնի մոդելային կազմակերպությունների հետ: Հիմա նա ունի բազմաթիվ ծրագրեր, նախատեսել է անգամ մանկական գիրք գրել:

600x580

Անձնական կյանքում էլ, ինչպես գրեթե բոլոր մոդելների մոտ է լինում, Քրոուֆորդը ևս փոխել է մի շարք տղամարդկանց, նրա ունեցած սիրավեպերը առնվազն երեք ամիս տևել են: Սինդիի առաջին ամուսինը դերասան Ռիչարդ Գիրն էր, որի հետ ամուսնությունը տևել է չորս տարի: Շոու բիզնեսի աշխարհից նրա կյանքում առաջին տղամարդը եղել է Ռոնդի Գերբերգը, ով մինչ օրս էլ նրա ամուսնինն է և երկու երեխաների հայրը:

600x580

Դեմքը, որ դու ունես 25 տարեկանում, քեզ Աստված է տվել, իսկ այն, ինչ կունենաս 50-ում, կլինի այն դեմքը, ինչին արժանի ես:

Անգամ ես առավոտները չեմ ունենում այնպիսի տեսք, ինչպիսին Սինդի Քրոուֆորդը:

Երբ պատրաստվում ես դառնալ մայր, միայն ինչ-որ մեկին սիրելը բավական չէ, պետք է վստահ լինես, որ այդ մարդը լավ հայր կլինի երեխաներիդ համար:

Իմ ընտանիքում ոչ մեկ չէր մտածում, որ ես մոդել կդառնամ:

Լինել գեղեցիկ այդքան էլ հեշտ չէ:

Բոլորը մտածում են, թե մոդելներն իդեալական կառուցվածք ունեն, բայց դա այդպես չէ:

 Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 10026 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 509 անգամ
18.04.2024
Դիտվել է 240 անգամ
19.04.2024
Դիտվել է 188 անգամ
23.04.2024
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster