Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպե՞ս ճիշտ ընտրել տոնական ծաղկեփունջը

08.03.2012

Կանայք սիրում են ծաղիկներ, հատկապես երբ նվիրում են սիրելի տղամարդիկ: Մարտի ութից ավելի գեղեցիկ առիթ դուք չեք գտնի' ուրախացնելու ձեր սիրելիին գարնանային ծաղկեփնջով: Իսկ տոնական ծաղկեփունջը, իհարկե, պետք է տարբերվի  մյուս օրերին  ստացած ծաղիկներից: Այնպես որ Մարտի 8-ին ծաղիկները նվիրում են ոչ միայն սրտանց, այլև լավ մտածված:

Ամենից առաջ պետք է հիշել, թե Ձեր սիրելին երբևէ ասե՞լ է՝ ինչ ծաղիկներ է սիրում և որոնք տանել չի կարողանում: Չհիշելու դեպքում կարող եք սխալվել ընտրության հարցում, և նա դա կընկալի որպես անուշադրություն իր հանդեպ: Կարող եք նաև ճշտել նրա մոտ ընկերուհուց կամ մայրիկից: Վերջիններիս անպայման հարցրեք, թե արդյոք ձեր ընկերուհին ալերգիա չունի որևէ ծաղկից: Երբեք ձեռքի հետ, շտապելով ծաղիկ մի ընտրեք: Կանայք որպես կանոն լավ տարբերում են որակով և թարմ ծաղիկները: Իմիջայլոց ասում են, որ սրտանց նվիրած ծաղիկներն ավելի երկար են թարմ մնում, քան հենց այնպես նվիրածները:

Իսկ եթե ուզում եք, որ ծաղիկներն ավելի երկար ժամանակ ուրախացնեն ձեր սիրելիին,ապա ճիշտ ընտրեք ծաղկեփնջի ծաղիկները: Կան ծաղիկներ,որոնք մեկ այլ ծաղկի հետ միանգամից կորցնում են իրենց թարմությունն ու գեղեցիկ տեսքը: Օրինակ, եթե վարդերը ուրիշ շատ ծաղիկների հետ միասին դնեք ծաղկեփնջում, ապա դրանք շատ շուտ կթոշնեն: Շուշանը, նարցիս, հափրուկը «սպանում» են մյուս բոլոր ծաղիկներին: Իսկ մեխակները ոչ միայն խեղդում են մնացած ծաղիկներին,այլև իրենք էլ թառամում են ժամանակից շուտ:

Մի մոռացեք ծաղիկների գույնի մասին: Ընտրեք վառ գույներ, բայց մի խախտեք ներդաշնակությունը: Արհեստական գույներով ծաղիկներ գնելիս լավ կանեք ուշադիր լինել, քանի որ դրանք կարող են հեշտությամբ փչացնել ձեր սիրելիի հագուստը. գույնը հաճախ ծորում է: Արհեստական գույներով ծաղիկներն ավելի շատ գրավում են երիտասարդ աղջիկներին, իսկ հասուն լեդիները կնախընտրեն բնական գույները:

Ծաղիկները նվիրելիս բռնեք  ձախ ձեռքում և պահեք մեջքի ետևում: Ինչո՞ւ ձախով. եթե աջ ձեռքով որևէ բան անելու անհրաժեշտություն լինի, Դուք պետք է փոխեք ծաղիկները մյուս ձեռքը և այդպիսով անակնկալը կփչացնեք:

 

Դիտվել է 2868 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 596 անգամ
22.03.2024
Դիտվել է 261 անգամ
26.03.2024
Դիտվել է 163 անգամ
28.03.2024
Դիտվել է 112 անգամ
27.03.2024
Դիտվել է 107 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster