|
Ինչն է կանանց մեջ վանում տղամարդկանց
14.06.2013
Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ կածում են, որ շատ արևահարված մաշկը (մասնավորապես՝ արհեստական արևայրուքը), շատ շպարը և պլատֆորմե կոշիկները գրավում են հակառակ սեռի ներկայացուցիչներին: Սակայն այս բոլորը շատ հաճախ հակառակ արդյունքն են ունենում:
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ հարցման մասնակից տղամարդկանց 1/3-ի համար հաճելի չէ, որ աղջիկները շատ ժամանակ են անցկացնում սոլյարիում, հաղորդում է raut-ը:
Տղամարդկանց մեծ մասը անընդունելի է համարում նաև չափից ավելի շպարը: Մեծ նշանակություն ունի հագուստը: Տղամարդկանց 56 %-ը խոստովանել է, որ ուշադրություն է դարձնում, թե կինն ինչպես է հագնված:
Դասական ոճը նախընտրում է տղամարդկանց 50 %-ը' նշելով, որ փոքրիկ սև զգեստը՝ բարձրակրունկ կոշիկներով, անթերի կերպար է: Հարցման մասնակիցների կեսից ավելին նշել է, որ ոչինչ չի հասկանում ապրանքանիշերից և նախընտրում է, որ աղջիկները կրեն ջինսե տաբատ և մարմինն ընդգրկող վերնազգեստ։
1in.am Դիտվել է 5728 անգամ
|