Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 Իմ սառը տրամաբանության տակ թաքնված է շատ էմոցիոնալ կինը. Ինդրա Նույի

25.04.2013

Սառը տրամաբանությունը, խելքն ու նպատակասլացությունը հեղափոխում է Հնդկաստանի Մադրաս քաղաքում ծնված աղջնակի կյանքը: 1955 թվականին Մադրասի ծննդատներից մեկում գրանցվում է նորածին Ինդրա Նույին, իսկ արդեն 2012 թվականից այդ անունն աշխարհի քսան ամենաազդեցիկ կանանց ցուցակում է:

600x580

Ինդրա Նույին PepsiCo ընկերության նախագահն է ու ֆինանսական տնօրենը: Ազդեցիկ բիզնես լեդիի դերում Նույին իրեն պատկերացնում էր արդեն շատ փոքր տարիքում, այն էլ խաղի ժամանակ, երբ մայրը հանձնարարում էր երեխաներին, որ նրանք երևակայեն, ստեղծագործեն և պատկերացնեն, թե ինչ կփոխեին այս աշխարհում, եթե լինեին ազդեցիկ բիզնես լեդի կամ երկրի վարչապետ:

«Որքան էինք ուրախանում, երբ մայրս լսելով իմ և քույրիկիս պատասխանները, հայրատարում էր հաղթողի անունը»,-հիշում է Ինդրան WSJ ամսագրին տված իր հարցազրույցում:

600x580

Բնավորությամբ ըմբոստ աղջնակին բաժին էր ընկել ապրելու մի հասարակությունում, որտեղ ամուր հիմքերով հաստատված էին պահպանողական կարգերը, բայց հարմարվելը այդ կարգերին, Նույիի հնարավորության սահմաններում չէր: Նա իր առաջին ըմբոստությունը արտահայտում է դառնալով կանանց ռոք խմբի անդամ. կիթառ էր նվագում, միաժամանակ քոլեջում սովորում քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա:

Դեռ փոքրուց ընտանիքը նրան սովորեցրել էր ամեն ինչում լինել առաջինը: Դպրոցում առավելագույն գնահատականից մեկ բալ ցածր ստանալը' նշանակում էր պարտություն:

600x580

Նույիի առաջին աշխատանքը կապված էր բրիտանական Tootal տեքստիլ ընկերության հետ, որն իր մասնաճյուղերը ուներ Հնդկաստանում: Աշխատանքի հաջորդ կանգառը մենեջերի պաշտոն էր Johnson@Johnson ընկերության գրասեյակում: Սրանք Նույիի համար աշխատանքային փորձի ձեռքբերման լավագույն տարիներ էին:

«Ես զգում էի, որ իմ կոչումը բիզնեսի աշխարհն է»,-իր հարցազրույցներից մեկում հիշում է Ինդրան: Իսկ գործարար աշխարհի գաղտնիքներին տիրապետելու և խաղի կանոնները սվորելու համար նրան պետք էր գնալ Միացյալ Նահանգներ: Ի զարմանս Նույիի' ծնողերը աղջկան թույլատրում են տեղափոխվել ԱՄՆ, և 1978 թվականին ընդունվում է Յալիի կառավարման համալսարան: Դա այն ժամանակվա Հնդկաստանի հասարակության համար շատ բան կարող էր նշանակել.

«Դա չտեսնված իրողություն էր հնդկացի, լավ դաստիարակություն ստացած աղջկա համար, դրա հեռանկարը կարող էր լինել այն, որ հայտնվեի չամուսնացած աղջկա կարգավիճակում»:

600x580

Յալիի համալսարանի ուսանողուհին, ով ներկայումս համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող կանացից մեկը, ծայրը -ծայրին հասցնելու համար գիշերային հերթափոխությամբ աշխատում էր համալսարանի ընդունարանում: Սակայն հեռավոր Ամերիկայում հնդկական սարին մնում էր նրա անբաժան ընկերը, պատճառը հարազատ տարազից հրաժարվել չկարողանալը չէր.

«Իմ ամբողջ ամառային աշխատանքը կատարում էի սարիով, որովհետև փող չունեի հագուստ գնելու համար»:

Առաջին լուրջ գործնական հանդիպմանը ևս Ինդրան ներկայանում է սարիով: Բարեբախտաբար, նրբագեղ սարին չի շեղում Բոստոնի խորհրդատվական ընկերության մենեջերների ուշադրությունը, և Ինդրան 1980 թվականին այդ ընկերությունում ընդունվում է որպես արտասահմանցի ուսանող պրակտիկանտ: Վեց տարվա ընթացքում Ինդրան կարողանում է պրակտիկանտի կարգավիճակից հասնել մինչև ընկերության միջազգային մակարդակով իրականացվող ծրագրերի տնօրեն:

Հնդկուհի բիզնես լեդիի աշխատանքային հաջորդ ուղին Motorola ընկերությունում է ուրվագծվում. այստեղ նրա հաղթական ընթացքը հասնում է մինչև փոխնախագահ և կոորպորատիվ ծրագրերի ու պլանավորման գծով տնօրեն: Բայց վերելքի ուղին հեշտ չէր Նույիի համար.

«Խորհրդակցությունների ժամանակ փորձում էի ինձ պահել ինչպես իսկական մաչո, բայց հետո գալիս էի գրասենյակ, փակում դուռը և արտասվում»:

600x580

Նույիի տաղանդը գրավում է General Electric-ի ղեկավար Ջեկ Ուելչի ուշադրությունը, և աշխատանքի առաջարկ է ստանում նրանից: Բայց հենց նույն ժամանակ PepsiCo ընկերության ղեկավար Ուայն Կալովեյը աշխատանքի ավելի լավ պայմաններ է առաջարկում: 1994 թվականին Նույին ընտրում է PepsiCo-ն, չպատակերացնելով, որ կգա ժամանակ, երբ այդ ընկերությունն իր համար կդառնա հարազատ երեխայի նման թանկ ու սիրելի.

«Սիրում եմ իմ ընտանիքը, բայց սիրում եմ նաև PepsiCo-ն, նա էլ է իմ երեխան : Աշխատանքիս ես չեմ վերաբերվում որպես հոգնեցնող մի բանի, այլ գտնում եմ, որ այն ունի թերապևտիկ ազդեցություն»:

Շնորհիվ ազդեցիկ տաղանդի' Նույին 2000 թվականին նշանակվում է ընկերության ֆինանսական տնօրեն: Սա նրան դարձնում Ամերիկայում ծագումով հնդիկ ամենաազդիկ կինը: Աշխատելով որպես նախագահ և ֆինանսական տնօրեն, Նույին ողջ ներուժը ներդնում է ընկերությունը բարձր մակարդակի վրա պահելու համար: PepsiCo-ն այսուհետ ոչ միայն ոչ ալկոհոլային խմիչքներ է արտադրում, այլև ուտեստներ, ինչը ընկերությանը բերում է ֆիանանսական մեծ եկամուտ: «Մեզ մոտ կարելի է սնվել օրվա ցանկացած ժամին»,-ասում է Ինդրան, մատնանշելով, որ իրենք անվտանգ սնունդ են արտադրում և առողջ ապրելակերպի կողմնակից են: Նրա հաջողությունները բիզնեսի աշխարհում, շատ վերլուծաբանների համար հիմք են հանդիսանում դասելու Նույիին այն ազդեցիկ մարդկանց թվին, ովքեր ներազդում են համաշխարհային բիզնեսի վրա:

600x580

Որքան էլ Նույիի կյանքում միայն վերելքի, առաջընթացի և նորի ուղի է պատկերվում, մի իրողություն կա, որը հիմք է, և որից միշտ բռնվում է այս ազդեցիկ բիզնես լեդին' ազգայինն է: Շատերին կարող էր թվալ, որ նա կամուսնանա ամերիկացի երիտասարդի հետ, բայց Նույին ընտանիք կազմեց հնդիկ տղամարդու հետ, և ունի երկու դուստր: Ու այսօր էլ հին ու անբաժան մի ընկեր ունի' հարազատ սարին: Այսօր ևս կարելի է ազդեցիկ բիզնես լեդիին տեսնել սարիով աշխատանքի գնալիս:

Ինդրա Նույի

«Եթե դուք կին եք, այն էլ ոչ սպիտակամորթ, ապա ստիպված եք աշխատելու երկու անգամ շատ: Այս երկու գործոնները ձեր կյանքում միշտ արգելք են հանդիսանալու»:

«Ես այնքան շատ ժամանակ եմ կորցնում մանրուքների վրա, որ կողքից դա կարող է թվալ անմտություն: Բայց հենց այդ մանրուքներն են կարևոր կազմակերպության կառավարման համար»:

«Այն փաստը, որ դուք գլխավոր տնօրեն եք, չի նշանակում, որ պետք է լինեք ինքնագոհ: Պետք է միշտ սովորել և բարձրացնել գիտելիքների մակարդակը»:

«Պետք է ազնիվ լինել մարդկանց հետ և դիտարկել խնդիրները ոչ միայն սեփական տեսանկյունից»:

«Տվեք մարդկանց նպատակներ և հանձնարարություններ, և նրանք սարեր շուռ կտան»:

Անի Ենոքյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6147 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 576 անգամ
19.04.2024
Դիտվել է 202 անգամ
23.04.2024
Դիտվել է 161 անգամ
25.04.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster