Սև կետիկներ դեմքի մաշկին կարող են հայտնվել ամեն տարիքում' սկսած հասունացման շրջանից: Դրանց հայտնվելը նշան է, որ անհապաղ խնամքի կարիք կա: Սև կետիկները կարելի է սեղմելու միջոցով հեռացնել, բայց միայն խստացված հիգիենա պահելու դեպքում:
Հաճախ մտածում եք, բայց ինչու հենց Ձեր դեմքին: Դրանց հայտնվելը պայմանավորված մի քանի պատճառներով: Սև կետիկներ առաջանում են, երբ մաշկն անխնամ ու կեղտոտ է պահվում, երբ այն յուղոտ է կամ Ձեզ մոտ հորմոնալ խանգարում է սկսվել:
Առաջարկում ենք մի քանի օգտակար խորհուրդ ' միշտ գրավիչ ու առողջ լինելու համար:
Դեմքի սև կետիկներից խուսափելու համար անհրաժեշտ է առաջին հերթին դեմքը օրը երկու անգամ լվալ, օգտագործել լոսյոն կամ փափկեցնող միջոցներ: Կետիկնեի հատվածում օգտագործեք փրփուրներ, փափկացնող միջոցներ, որոնք դեմքը կպաշտպանեն չորացումից: Ժամանակ առ ժամանակ դեմքը լվացեք սկրաբով: Սկրաբով պրոցեդուրան նախատեսված է 1-2 անգամ ամսական՝ չոր մաշկ ունեցող մարդկանց համար, շաբաթական 1 անգամ՝ նորմալ և 2-3 անգամ՝ յուղոտ ու շուտ կեղտոտվող մաշկ ունեցողների համար: Նայած թե ինչ աստիճանի է հասնում Ձեր մաշկի կեղտոտվածությունը, առավոտյան կարող եք բավարարվել լվացվելով և փափկեցնող միջոցներով:
Սև կետիկներից կարելի է ազատվել նաև մեխանիկական մաքրումով տնային պայմաններում: Սեղմում եք այդ հատվածը, եւ յուղային զանգվածը դուրս է գալիս: Բայց մի մոռացեք, որ որքան էլ դյուրին թվա այս գործընթացը, այն մեծ ուշադրություն է պահանջում: Ուժեղ սեղմելու դեպքում Դուք վնասում եք մաշկը, որտեղ երկար ժամանակ մնում են Ձեր եղունգների հետքերը: Վերջում մի մոռացեք մերսել սառույցով, որ կարմրածություն չմնա:
Օգտակար են նաև դիմակները: Ահա բավական հեշտ, բայց արդյունավետ մի դիմակ: Փորձեք ու զգացեք տարբերությունը:
Վերցնում եք 1 ձու, առանձնացնում սպիտակուցը, հարում, ավելացնում 2 թեյի գտալ շաքարավազ և շարունակում հարելը, միչև ստացվի փրփուր:Ստացված զանգվածը բաժանում ենք 2 մասի: Մի մասը քսում ենք դեմքի կետիկավոր հատվածում ու սպասում 10-15 րոպե: Երկրորդ մասը քսում եք անմիջապես չորացած դիմակի վրա (քանի դեռ սպիտակուցի փրփուրը չի «նստել»): Հետո լվանալ սառը ջրով, քսել սնուցող կրեմ: Կարելի է դիմակը օգտագործել շաբաթական 1-2 անգամ:
02-09-2026 10:33 Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։
02-09-2026 10:23 Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։