Miss LADYNEWS 2013. թող հաղթանակով սկսվի քո գեղեցկության տոնը
26.02.2013
Շատերը կհիշեն, թե ինչ թեժ պայքարում, ինչպիսի գեղեցկուհիների մրցակցությամբ անցավ «Miss LN-2012»-ը, որն ավարտվեց հաղթողի՝ Անահիտ Սամսոնյանի շատ յուրահատուկ ֆոտոսեսիայով (կարող եք վերհիշել այստեղ :):):
LADYNEWS. am-ը կրկին մրցույթ է հայտարարում գարնանը եւ Կանանց ու գեղեցկության տոնին ընդառաջ: Miss LADYNEWS 2013 !!! Սակայն այս անգամ՝ նոր անակնկալներով: Սիրելի աղջիկներ, մեր ֆեսբուքյան պատին տեղադրեք Ձեր ամենագեղեցիկ լուսանկարը: LN-ի ընթերցողների եւ Ձեր ընկերների ամենաշատ like-երին արժանացած 3 լուսանկարների հերոսուհիները երեկոյան զգեստներով (ցանկության դեպքում՝ նաև հարսանյաց) պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա ունենալու հնարավորություն կստանան:
Մրցույթը կտեւի մինչեւ մարտի 8-ը՝ ժամը 24:00-ն: Թող հաղթանակով սկսվի քո գեղեցկության տոնը:
Գարունը սկսի՛ր նոր կերպարով պրոֆեսիոնալ լուսանկարներով:
Հաղթած գեղեցկուհիների ֆոտոսեսիան կապահովի Mans Mark Design&Photography ստուդիան:
Պրոֆեսիոնալ դիմահարդարումը և վարսահարդարումը՝ «Loveliness Style` գեղեցկության սրահ Ձեր տանը» կազմակերպության մասնագետների կողմից:
Հագուստները կտրամադրի «Էմ-Ջեյ-Էն» հարսանյաց սրահը (MJN, Թումանյան 6):
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 11018 անգամ
|