Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս պատասխանել «անցանկալի» հարցերին

14.10.2020

«Իսկ ե՞րբ ես ամուսնանալու», «Չե՞ք ուզում դեռ երկրորդ երեխան ունենալ», «Ասում են՝ բաժանվում եք, հա՞». հետաքրքրասեր զրուցակիցը անհարմար դրության մեջ կարող է դնել, եթե չունենաք «պաշտպանիչ» պատասխաններ:

Նմանատիպ հարցերի պատասխանները պետք չէ տեղում մտածել. հոգեբանները խորհուրդ են տալիս ունենալ ստանդարտ պատասխաններ, որոնք պարզապես պետք է վերաձեւակերպել՝ իրավիճակին համապատասխան: Ահա մի քանի խորհուրդներ.

Հարցին պատասխանելիս Դուք պարտավորված չեք տեղեկատվություն հաղորդել զրուցակցին: Օրինակ՝ հարցին, թե ինչքան եք վաստակում, կարող եք պատասխանել. «Դե, մեր երկրի միջին աշխատավարձի չափ: Ինչպես շատերը»:

Կարող եք օգտվել «հայելային» մեթոդից: Վերադարձրեք զրուցակցին հարցը եւ այդ ընթացքում ժամանակ շահեք: Կարող եք սկսել, օրինակ «Ճի՞շտ եմ հասկանում, որ... »-ով: Ասենք, «Ճիշտ եմ հասկանում, որ այսօր քո գլխավոր խնդիրն իմ անձնական կյանքն է» կամ «Ճիշտ եմ հասկանում, որ դեմ չէիր լինի, եթե ննջասենյակիս լույսը դու միացնեիր, անջատեիր...»: Ընդ որում, այս նախադասություններն ասել պետք է առանց ավելորդ ժեստերի, հարգալից եւ շատ հանգիստ տոնով:

Զարգացրեք թեման: Ասենք, հարցին, թե չե՞ք պատրաստվում երկրորդ երեխան ունենալ, պատասխանեք. «Իսկ ձեր գործե՞րն ինչպես են, երրորդի մասին չե՞ք մտածում»:

«Մեկ դերասանի թատրոն»: Ոչ ցանկալի հարցը լսելով՝ պատկերացրեք Ձեզ մեր ժամանակների լավագույն դերասանուհին եւ սկսեք... Նայեք զրուցակցի աչքերի մեջ, խոր շունչ քաշեք, հուսահատի դեմք ընդունեք եւ տրագիկ ձայնով ասեք. «Խնդրո՜ւմ եմ քեզ: Լսո՞ւմ ես, երբե՛ք ինձ այդ մասին մի հարցրու, երբե՛ք»: Կամ շատ լուրջ դեմքով եւ ցածր ու խորհրդավոր ձայնով ասեք. «Դա մե՜ծ գաղտնիք է»:

«Ե՞րբ ես ամուսնանում» հարցին, օրինակ, կարելի է պատասխանել այսպես. «Աստղագետներն ասում են՝ երկու սիրող էակների ասցենդները պիտի հանդիպեն, նոր միայն նրանք կայացնեն այդ ճակատագրական որոշումը (միայն թե չհարցնեք՝ ինչ է «ասցենդը». ստեղծագործեք, ինչքան կարող եք վառ երեւակայությամբ, եթե իհարկե գործ չունեք աստղագետի հետ): Եվ երբ գա այդ պահը, եւ ես հասկանամ՝ հանդիպել եմ իմ երկրորդ կեսին, ես նրան կասեմ՝ այո՜: Ոչ մի րոպե չեմ շտապի»:

Եվս մեկ մեթոդ Ձեր դրամապանակը խցկվել ցանկացողներին դիմագրավելու համար: Օրինակ, «Աստված իմ, եւ ի՞նչ արժի այս հաճույքը» զարմանք- հարցին կարող եք պատասխանել. «Օ՜, ստիպված եղա քաղցած մնալ երկու շաբաթ, բայց ինչե՜ր չես անի հանուն նորաձեւության»:

Օգտվեք նաեւ այս ունիվերսալ պատասխաններից՝ «Միշտ զարմացել եմ պատին դեմ տվող հարցեր տալու Ձեր կարողությամբ», «Հաճույքով կպատասխանեմ Ձեր հարցին, միայն թե նախ ասեք՝ ինչու եք այդքան հետաքրքրված»: Կամ ի պատասխան հարցրեք. «Իսկ Դուք իսկապե՞ս այդքան շատ եք ուզում խոսել դրա մասին»: Եթե պատասխանի՝ այո՛, համարձակորեն ասեք. «Իսկ ես՝ ոչ»: Եվ ժպտացեք...

Գրպանում ունեցեք պատրաստի հակադարձումներ անցանկալի իրավիճակներին. չգիտեք՝ ում հետ ստիպված կլինեք շփվել օրվա ընթացքում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 6463 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

12.11.2020
Խորամանկությունն օգնում է շատ հարցեր լուծելիս: Կան մարդիկ, ովքեր ծննդյան օրվանից ունեն այդ որակը:

Թեստ. Ձեր ընտրած առյուծը ցույց կտա, թե ինչպիսին պետք է լինի ձեր կատարյալ զուգընկերը

04.11.2020
Հավանաբար հաճախ եք մտածել, թե ինչպիսի՞ն պետք է լինի ձեր կատարյալ զուգընկերը: Բազմաթիվ անգամներ, երբ ինքներդ ձեզ այս հարցն եք տվել, հավանաբար թվարկել եք շատ տարբեր որակներ, որոնք նա պետք է ունենա:

Զգո՛ւյշ ժպտացեք. ժպիտից դեպրեսիա մեկ քայլ է

30.10.2020
«Ժպտա». մեր ժամանկների ամենատարածված արտահայտություններից է: Ժպիտը միշտ եղել է լավ տրամադրության և հաջողության խորհրդանիշ: Ժպտացող մարդն ուղղակի չի կարող դժբախտ լինել: Արդյոք դա այդպես է:

Կենդանակերպի 5 ամենահամառ նշանները

28.10.2020
Այսօր կներկայացնենք, թե Կենդանակերպի որ նշանների վրա կարելի է հույս դնել դժվար պահերին: Գուցե կենդանակերպի ամենահամառ նշանը հենց քո՞նն է:

Կենդանակերպի ամենահամարձակ նշանները

22.10.2020
Վախը զարգացման համար արգելակ է, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խիզախ մարդիկ մեծ բարձունքների են հասնում: Վախի բացակայությունը նրանց տալիս են աստղերը: Նրանք գնում են ցանկացած ծայրահեղության՝ պոկելով ճակատագրից այն, ինչ իրենցն է: 

Հաղթողի հոգեբանություն

16.10.2020
Հաղթողներին բարձրացնում են իրենց լավ սովորությունները, այն դեպքում, երբ պարտվողները սուզվում են վատ սովորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2020 11:03
Իսրայելական ոսկերչական ընկերության դիզայներները ստեղծել են իսկական արվեստի գործ․ նրանք պատրաստել են դիմակ 250 գրամ 18 կարատանոց ոսկուց՝ 3608 բնական սև և սպիտակ ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը մոտ 210 կարատ է: Աքսեսուարի արժեքը 1,5 միլիոն դոլար է:
23-11-2020 10:57
Ամերիկացի հեռուստաաստղ եւ գործարար կին Քիմ Քարդաշյանը Instagram-ում տարածել է գրառում, որը հիացրել էր օգտատերերին: Հեռուստատաստղը տեսախցիկի առջեւ հայտնվեց շատ գայթակղիչ հանդերձանքով, որը հիացրել է համացանցը:
23-11-2020 09:33
Նորաձեւության արդյունաբերության ամենամեծ հարթակներից մեկը՝ Farfetch-ը, կազմել է Եվրոպայի ամենաոճային կանանց ցուցակը: Քեյթ Միդլթոնը ճանաչվել է ամենաոճային արքայական կերպարը:
23-11-2020 07:26
People ամսագրի ընթերցողներն արքայազն Հարրիին անվանել են աշխարհում թագավորական ընտանիքների ամենագրավիչ ու ցանկալի ներկայացուցիչը:
21-11-2020 11:06
Թել Ավիվի համալսարանից գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կանգնեցնել ծերացումը հիպերբարիկ թթվածնային թերապիայի միջոցով, որը մեծացնում է տելոմերների երկարությունն ու օրգանիզմին օգնում ազատվել վնասված բջիջներից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․

01.11.2020
Նոյեմբերին պետք է պատրաստվել կյանքի փոփոխություններին: Դրանք կլինեն և՛ գլոբալ, և՛ նշանակալի: Ամեն ինչ հանգեցնում է նրան, որ ինքներդ եք ուզում ազատվել առօրյա սարդոստայնից, բայց հարկ է հիշել, որ ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

LADYNEWS TV
Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.11.2020
Դիտվել է 16892 անգամ
23.11.2020
Դիտվել է 979 անգամ
17.11.2020
Դիտվել է 596 անգամ
19.11.2020
Դիտվել է 588 անգամ
18.11.2020
Դիտվել է 428 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster