Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Մինչեւ ամուսնությունը տարազ չէի կրում. ԼՈւՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ

27.02.2012

LN-ի հետ հարցազրույցի ավարտին նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն հյուր եկան հայկական մշակույթով հետաքրքրված ճապոնացի ուսանողներ: Նկարչուհու խոսքով' այդպես է անցնում իր ամեն օրը' իրադարձություններով, հետաքրքիր պահերով լի:

-Տիկին Ագուլեցի, հայ իրականության մեջ Դուք տարբերվում եք' որպես կոլորիտային կին: Երբվանի՞ց որոշեցիք տարազով հանդես գալ: Կարծում եք' հայ կինը տարազո՞վ պիտի լինի:

-Ժամանակները փոխվում են, մարդկանց մտածողությունն էլ է փոխվում: Տարազն առանձին մշակույթ է, որ կարող ես ընդունել կամ չընդունել: Բայց եկեք չմոռանանք, որ հազարամյակներ շարունակ' մինչև տասնիններորդ դարը, այն հագել են ու պահպանել իրենց էթնիկ ինքնուրույնությունը: Ես ժողովրդական մշակույթի տարբեր ճյուղերը սիրում եմ, և իմ սրտին մոտ ընդունել եմ տարազը: Տարազ հագել եմ ամուսնությունից հետո: Չնայած կարծում եմ, որ հիմա էլ մեր կանայք կարող են հագնել:

-Ձեր կարծիքով, այսօր տարազը աղջիկներին կսազի՞: Չե՞ք կարծում, որ այն, օրինակ, մեծ է ցույց տալիս տարիքը:

-Երկրագնդի վրա կան ազգեր, որոնք իրենց տարազը պահպանում են' Բրազիլիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Աֆրիկայում և այլուր: Դա իրենց անհատականությունն է, իրենց մշակույթն է: Կարծում եմ, որ եթե հայ աղջիկներն էլ ուզեին, կկրեին, դա բնավ չի մեծացնում տարիքը:

-Ձեր ամուսինը Ձեզ առաջին անգամ տարազո՞վ է տեսել: Կուզեի՞ք, որ նա էլ տարազ կրեր: Չե՞ք համոզել:

-Ես մինչև ամուսնությունը տարազ չէի կրում, իմիջայլոց այդ տարիներին շատ ճաշակով էի հագնվում, ժամանակին համընթաց: Իսկ ամուսնությունից հետո սկսեցի տարրեր օգտագործել, կամաց-կամաց լրիվ անցա տարազի: Ամուսինս էլ իր տեսքով շատ տարազային էր' մորուքը, աչքերը, նահապետական կերպար ուներ, ու երբ տարազային հագուստ էր կրում, ասենք ժիլետ, շատ գեղեցիկ էր լինում: Ես էլ ինչ հագնեի, կողքը երևում էի ( ժպտում է-LN ):

- Իսկ ինչպե՞ս եք հանդիպել նրան:

-Առաջին անգամ հանդիպեցինք Կայարանի կանգառում, որտեղ կանգնած էինք երեք ընկերուհիներով. դասի էինք գնում: Ճիշտն ասած, ես թռուցիկ նայեցի նրան, ու կանաչավուն աչքերն ինձ գրավեցին, բայց չսիրահարվեցի: Ընկերուհիներս երկրպագում էին ամուսնուս որպես քանդակագործի: Ամուսնուս ընկերը իմ կուրսից էր, ու մի օր հայտնեց, որ քանդակագործը ուզում է պորտրետս քանդակել: Դժվար համաձայնեցի, բայց ընկերուհիներիս խնդրանքով գնացի, քանի որ նրանք էլ էին ուզում մոտիկից ծանոթանալ նրան: Սկսեցինք հանդիպել, բայց էլի սեր չկար: Քանդակեց պորտրետս, հետո գնացի Սանկտ Պետերբուրգ, հուշանվերներ էի բերել նաև իր համար' որպես երախտագիտություն: Պատահական մտա նրա տուն, տեսա' թթենու տակ, քանդակ էր ձուլում: Սրտի թրթիռ զգացի, ու հասկացա, որ իսկապես իրեն կողակից եմ զգում, ով կարող է հիանալի ամուսին լինել և կյանքի լավ ընկեր:

-Երբևէ մտածե՞լ եք ամեն ինչ նորից սկսելու մասին: Նույն ուղին կընտրեի՞ք:

-Իմ կյանքը ամեն օր նորից է սկսվում: Ես նորովի եմ սկսում օրս: Յուրաքանչյուրին էլ պետք է էներգիա, որ ուժ տա ստեղծագործելու, իսկ դա ստանում ես մարդկանց հետ շփումից: Երևի կուզենայի նաև ավելի լավ նկարիչ լինել, եթե կյանքս հերիքեր, կուսումնասիրեի բարբառները, տարազագիտությամբ կզբաղվեի ու կներկայացնեի աշխարհին մեր հայ ազգային տոներն ու ծեսերը:

-Որպես կին պահանջկո՞տ եք, թե՞ քչով բավարարվում եք: Ասենք, շա՞տ պահանջներ ունեք ընտանիքի անդամներից, մասնավորապես հարսներից...

-Կարող եմ քիչ սնունդով, հագուստով բավարարվել, բայց մշակույթով' ոչ: Մշակույթը առավել բարձացնելու համար պետք է շատ աշխատել ու պահանջել նաև: Իսկ հարսներից ինչ որ իրենց մեջ չկա, չեմ կարող պահանջել, բայց այն ինչ անում են, ես միշտ գնահատում եմ: Երբ նրանք ինչ-որ հաջողություն են ունենում, ուրախանում եմ: Նրանց ամեն մի գործը, մտքի փայլատակումը' քանդակը, ստեղծագործությունը, իմն էլ է: Չէ՞ որ հաջողության հասնելու ամենամեծ գրավականն ընտանիքի ներդաշնակությունն ու իրար օգնելն է:

-Երբ գիտեք' ամբողջ ընտանիքը հավաքվելու է, ի՞նչ եք պատրաստում:

-Նախ հարցնում եմ, մեծամասնության կարծիքն եմ հաշվի առնում: Բայց ամեն դեպքում տվյալ ծիսական տոնին վերաբերող կերակուրներ եմ պատրաստում:

- Ձեր ամենասիրելի տոնը կամ տոները որո՞նք են, ի՞նչ հատուկ պատրաստություն եք տեսնում:

-Ես բոլոր տոները շատ եմ սիրում' Ամանորից մինչեւ Խաչվերաց: Իսկ ամենաշատը իմ երեխաների ծննդյան տոներն եմ սիրում, որ փորձում եմ գեղեցիկ դարձնել:

-Եթե նկարներով Ձեզ նկարագրեք, ո՞ր նկարը ամբողջությամբ կբնութագրի Ձեր էությունը:

- Իմ բոլոր նկարներն են իմ բնութագրիչները: Ես մեծ զգացմունքայնությամբ եմ նկարում: Հիմա իմ նկարները հավաքված են, երբ թանգարանը բացվի, բոլորը կտեսնեն:

 

-Ինչի՞ց Դուք միանգամից կուրախանաք:

-Իմ ամենամեծ ուրախությունն այն է, որ առավոտյան նայեմ երեխաներիս դեմքերին: Դեմքը հենց ինքը Աստված է: Եթե տեսնում եմ' ժպտուն են, գոհ են, ես էլ եմ ինձ լավ զգում:Դրանք ինձ ամեն ինչ հուշում են ու աշխատելու ստիմուլ տալիս:

-Մեզ հետ զրույցում մի անգամ ասացիք, որ եթե հայ կինը ուզենա, ամեն ինչի էլ կհասնի: Դուք Ձեր ուզածին հասե՞լ եք:

-Ես ամեն ինչի էլ հասել եմ, կարևորը որ կարող եմ ոչ թե մուրալ, այլ օգնել: Այ դա իմ ապրելակերպն է: Երբեք մարդը գոհ չի լինում, քանի որ ժամանակը կարճ է մեզ համար: Ամեն ինչ արել եմ, մնում է' ազգս գնահատի: Կուզենայի, որ այս ամենը դառնա ազգիս սեփականությունը: Միշտ աշխատել եմ պահել հայ կնոջ, մոր, տատիկի կերպարը: Դա էլ է ինձ համար մշակույթ:

-Կա՞ տարբերություն Լուսիկ Ագուլեցի տանտիկնոջ և արվեստագետի միջև:

-Իհարկե, ես տանը ինձ շատ ավելի լավ եմ զգում երեխաների կողքին: Ստեղծագորում եմ իմ արվեստանոցում, ինձ համար ժամանակը, իրոք, կարճ է, բայց հենց այդ ժամանակի մեջ ես հասա բարձունքների և անհատականություն ձեռք բերեցի: Անշուշտ, ինձ օգնեց ընտանիքիս սերը , ազգիս հազարամյա պատմությունն ու հարուստ մշակույթը:

- Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց:

-Երբեմն ասում են, թե հայ կինը ստրկական վիճակում է եղել, բայց այդպես չէ: Նա իշխանուհի է եղել, սիրո և գեղեցկության խորհրդանիշ, ինչպես նաև մայրապետ իր գերդաստանում: Եվ այդ խոնարհությունը ստրկություն չէ բնավ: Հայ կնոջ գլխավոր զենքը ընտանիքը պահելու կարողության մեջ է: Կարողանա երջանիկ լինել, ճիշտ ընտրություն կատարի: Հայուհիները խելացի են. կարողացել են և կկարողանան դիմակայել կյանքի բարդություններին:

Հարցազրույցը' Հասմիկ  Մելիքսեթյանի

Դիտվել է 13756 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
16-04-2024 02:34
Լոս Անջելեսում կայացել է 10-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ամերիկյան իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: 43-ամյա աստղը կրկին շլացրել է իր տեսքով: Նա գեղեցիկ կազմվածքն ընդգծել է սպիտակ, կիպ կիսակաշվե դասական զգեստով: Քարդաշյանին ուղեկցել է 68-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, որը, ի տարբերություն դստեր, ամբողջովին սև հագուստ է կրել:
16-04-2024 01:42
Դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր Սոֆյա Վերգարան ամուսնալուծությունից 8 ամիս անց հաստատել է իր հարաբերությունները հայտնի վիրաբույժի հետ։ Սոցցանցերում Վերգարան առաջին անգամ երկրպագուներին է ներկայացրել իր ընտրյալին։ Նա դա արեց շատ անսովոր ձևով. իր կատարած ծնկի վիրահատության մասին խոսելուց հետո, հայտնին բացահայտել է իր ինտիմ կյանքի որոշ մանրամասներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 405 անգամ
10.04.2024
Դիտվել է 258 անգամ
12.04.2024
Դիտվել է 213 անգամ
16.04.2024
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster