Հավը` գարեջրով. ամանորյա բաղադրատոմս
28.12.2012
Հավի այս բաղադրատոմսը դուր կգա Ձեր ընտանիքի բոլոր անդամներին: Գարեջուրը հավին հիանալի համ է փոխանցում, բացի այդ, հավը ստացվում է չափազանց փափուկ ներսից ու լավ կարմրած արտաքինից:
Փորձեք հենց այս տոներին:
Անհրաժեշտ մթերքներն են' 2.5 կգ հավ, 1 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ համեմ, աղ, 0,5 լ գարեջուր, 4 հատ թթու խնձոր:
Պատրաստման եղանակը.
Հավը ներսից և դրսից ծածկեք պղպեղի, աղի ու համեմի խառնուրդով: Խնձորները բաժանեք 4-6 մասերի, հեռացրեք կորիզները և դրանցով լցոնեք հավը: Որպեսզի պատրաստման ընթացքում խնձորները չթափվեն, բարակ փայտիկներով ամրացրեք հավի փորիկը:
Լցոնված հավը փորով դեպի վերև դրեք ցանկացած տարրայի մեջ, որը «չի վախենում» ջեռոցից: Տարրան լցրեք գարեջրով, որը տաքացրեք 180-190 աստիճան: Մեկ ժամ այս ամենը պետք է մնա ջեռոցում: Մեկ ժամից հավի դիրքը փոխեք և թողեք ևս մեկ ժամ այդ դիրքով: Ապա նայեք' հավը բավականաչափ կարմրե՞լ է. եթե ոչ, ապա վերցրեք տարրայի կափարիչն ու թողեք հավը ջեռոցում ևս կես ժամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12535 անգամ
|