Երջանկությունը վարակիչ է. երջանկանալու աղբյուրներ`գիտնականներից
12.11.2012
Մի քանի արդյունավետ միջոցներով կարող եք հասնել երջանկության: Ամերիկացի գիտնականները համակարգել են 5 կարևորագույն սկզբունքները, օգնում են երջանիկ զգալ: Դրանք են՝
Ավելի հաճախ բարի գործեր կատարել:
Շնորհակալ լինել: Մի քանի շաբաթ փորձեք ամեն ինչի համար հայտնել Ձեր շնորհակալությունը: Դուք միանգամից կզգաք էական փոփոխություն:
Մտածեք լավ բաների մասին: Հաճախ պատկերացրեք, թե ինչպես են իրականանում Ձեր երազանքները:
Հաճախ դրսևորեք Ձեր առավելությունները, արժանիքները:
Հիշեք ճակատագրի նվերների մասին: Պարզվում է, որ երջանիկ պահերը վերհիշելը կարող է ներկայության պատրանք ստեղծել և ևս մեկ անգամ երջանկացնել Ձեզ:
Բացի այս խորհուրդներից, որոնք կազմվել են մասշտաբային հետազոտությունների արդյունքում, պարզվել է նաև, որ երջանկությունը վարակիչ է: Երջանիկ մարդու կողքին գտնվելը մեծացնում է երջանկությամբ վարակվելու Ձեր հնարավորությունը 25%-ով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3830 անգամ
|