«Գրեմմի»-ից հետո 23-ամյա Ադելը որոշել է սիրով զբաղվել
15.02.2012
«Գրեմմի» մրցանակաբաշխությունից ռեկորդային վեց մրցանակով տուն վերադարձած 23-ամյա Ադելը Vogue-ի հետ հարցազրույցում ասել է, որ որոշել է երաժշտությունից դադար առնել եւ կարգավորել հարաբերությունները 37-ամյա ընկերոջ՝ Սայմն Կորեկի հետ: «Ծանրաբեռնված աշխատանքի պատճառով մեր հարաբերությունները շատ տուժեցին: Հիմա ժամանակն է սիրելու եւ լինելու երջանիկ»,- նշել է նա: Երգչուհին նաեւ անկեղծացել է՝ ասելով, որ կուզեր մոտ ապագայում ամուսնանալ, երեխաներ ունենալ, նաեւ... բանջարեղենի այգի: «Գրեմմի»-ից հետո նորաձեւության մասին կայքերն ու ամսագրերը սկսեցին քննարկել Ադելի համեստ հագուկապը: Բայց Vogue-ի հետ զրույցում նրա անկեղծ հայտարարությունները հավանաբար շուտով կպարտադրեն նոր հայացքով բացահայտել առանց այդ էլ առեղծվածային երգչուհուն. «Ես լավ ընկերուհի եմ Սայմնի համար, որովհետեւ կարողանում եմ հրաշալի պատրաստել, շատ ծիծաղել եւ հաճույք ստանալ սեքսից»: Դիտվել է 2223 անգամ
|