Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մայրս զգուշացրեց՝ շատ մենակ եմ լինելու. ՈւԻԹՆԻ ՀՅՈՒՍԹՈՆ

13.02.2012

Փետրվարի 11-ին կյանքից անսպասելիորեն հեռացավ ամերիկյան փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ ժանրերի լեգենդար երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր եւ նախկին մոդել Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը (նա կատարելությանը մոտ կազմվածք է ունեցել՝ 86-66-86-ը և մինչ երգչուհու կարիերա սկսելը հայտնի է եղել իբրև մոդել): Հյուսթոնն այնքան շատ մրցանակների է արժանացել, որ դրանք գրեթե հնարավոր չէ ամբողջությամբ թվարկել: Նա 6 անգամ ստացել է «Գրեմմի», 15 անգամ' «Billboard Music Awards», 21 անգամ'«American Music Award», 2 «Emmy», 8 «Soul Train Music Awards», բազմաթիվ տիտղոսներ եւ այլ պարգևներ:


Ըստ Գինեսի ռեկորդների գրքի' Հյուսթոնը բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր կին արվեստագետն է (The Most Awarded Female Artist of All Time): Նրա ձայնագրությունների վաճառքի ընդհանուր ծավալը կազմում է 170 մլն օրինակ: Rolling Stone ամսագիրը Հյուսթոնին ընդգրկել է 100 մեծագույն կատարողների ցուցակում:

Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը ծնվել է 1963 թ. օգոստոսի 9-ին: Նա Ջոն և Սոսսի Հյուսթոնների ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր: Աղջկա մայրը, մորաքրոջ աղջիկն ու կնքամայրը հայտնի երաժիշտներ են եղել, և նրանց միջավայրում մեծացած ՈՒիթնիի համար կարծես կանխորոշված է եղել երգչուհու ապագան: Արդեն 11 տարեկանում ՈՒիթնին սկսել է երգել եկեղեցական երգչախմբում: Մանկության տարիները նշանավորվել են հատկապես մի դեպքով, որ հետագայում լրատվամիջոցներին է պատմել նրա մայրը: Խոսքը մի դժբախտ պատահարի մասին է, երբ Ուիթնին հագուստի կախիչով եղբոր հետ խաղալիս վայր է ընկել, ու կախիչը ծակել է նրա կոկորդը: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները ոչ մի հույս չեն տվել, որ նա երբևէ կկարողանա խոսել: Բայց նա խոսեց, երգեց ու դարձավ համաշխարհային մեծության աստղ:

1985 թ. թողարկվեց Ութնի Հյուսթոնի առաջին ալբոմը' «Whitney Houston»-ը: Հենց այս ալբոմն էլ իր հետ բերեց առաջին հաջողությունները' առաջին «Գրեմմի»-ն, առաջին շրջագայությունը: Ալբոմի «You Give Good Love» երգն արժանացավ «U.S. Billboard Hot 100»-ի երրորդ հորիզոնականին, իսկ ՈՒիթնի Հյուսթոնի անունը քննադատների մոտ սկսեց շրջանառվել իբրև վերջին տարիների նոր ձայներից ամենահիացնողը:

Չնայած առաջին երկու ալբոմների համաշխարհային հաջողություններին' աֆրոամերիկյան մի շարք քննադատներ նշեցին, որ Հյուսթոնի երաժշտությունը «չափազանց սպիտակ» է, եւ դա է պատճառը, որ այն վաճառվում է: Առաջին քննադատությունից հետո երևան եկավ նոր բացասական կարծիք, թե նրա ձայնագրություններում չկա զգացմունքայնություն, ինչն առկա է նրա՝ կենդանի ձայնով համերգների ժամանակ: Հյուսթոնը, սակայն, չափազանց ուժեղ կին էր քննադատությունից կոտրվելու համար: Նրա պատասխանը չուշացավ. «Եթե ուզում եք ունենալ երկար կարիերա, «սպիտակ երաժշտությունն» անխուսափելի ճանապարհ է, եւ ես այդ ճանապարհի վրա եմ: Բացարձակ չեմ ամաչում դրանից»: Չուշացավ նաև այն կատարումը, որ լռեցրեց քննադատներին և ապահովեց Ուիթնի Հյուսթոնի հռչակը: «Թիկնապահը» ֆիլմի համար երգչուհին ձայնագրեց 6 երգ, որոնցից «I Will Always Love You»-ն («Ես քեզ միշտ կսիրեմ») ցնցեց աշխարհը, ցնցեց ոչ թե իբրև ֆիլմի սինգլ, այլեւ իբրև երգարվեստի մի մեծ նվաճում: 14 շաբաթ շարունակ երգը գլխավորեց «Billboard Hot 100»-ը, վաճառվեց 43 միլիոն օրինակով և մինչ օրս մնում է լավագույն սաունդթրեքների թվում: Այս երգն Ուիթնիին բերեց միանգամից երեք «Գրեմմի»:

Ութնի Հյուսթոնը այն արվեստագետներից է, ում անձնական կյանքն անմիջականորեն ազդեց կարիերայի վրա: Այս դեպքում' բացասական իմաստով: Ամեն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ, սակայն գանք սկզբից...

80-ականների վերջին ՈՒթնիին խենթի պես սրահարված է եղել Ռոբերտ դե Նիրոն: Իր սերը դերասանը չի թաքցրել. «Նա իմ տեսած բոլոր կանանցից ամենասեքսուալն է: Նա հիասքանչ է: Ես ուզում, որ նա ինձ հետ լինի»: Ուիթնիի կյանքի մի այլ պատմություն էլ կապված է Էդի Մերֆիի հետ: Հյուսթոնը համարվում էր վերջինիս նշանածը: Էդի Մերֆին' հմայիչ, հարուստ, տաղանդավոր, հռչակավոր, եւ, որ ամենակարեւորն է, շատ պարկեշտ վարքով դեպի ՈՒիթնին, այդպես էլ չարժանացավ նրա սիրուն: «Իմ ու Էդիի միջեւ ավելի շատ փոխադարձ ընկերություն կար, քան կիրք», - խոստովանել է Հյուսթոնը: Նա չի թաքցրել նաև, որ հանգիստ ու հարթ հարաբերություններն իրեն վախեցել են ավելի, քան որեւէ ուրիշ բան: Նրա ծնողները երկար տարիներ ապրել են ամուսնական լիարժեք համաձայնության մեջ: Ութնին չի մտաբերել մի դեպք, որ ծնողները վիճեն, կամ առնվազն, չհամաձայնեն իրար հետ որևէ հարցում, լինի դա նոր ավտոմեքենայի ընտրություն, թե երեխաների դաստիարակություն: Ծնողներից նա լսել է միայն՝ «Դու ճիշտ ես, սիրելիս, արա, ինչպես ուզում ես» կամ «Ես ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես ուզում ես, սիրելիս»: Նույն կերպ միաձայն էլ Ուիթնիի ծնողները մի օր ընդունել են ամուսնալուծության որոշումը և հայտնել երեխաներին' հանգիստ եւ բարեկամական ժպիտով:

15-ամյա աղջիկը երկար ժամանակ կորցրեց ժպտալու կարողությունը: Նրան միշտ իր ընտանիքը անթերի էր թվացել, բայց մի օր նա հասկացավ, որ իր ծնողները երբեք կապված չեն եղել իրար, այլ ունեցել են ընդհանուր սիրո օբյեկտ' երեխաները: Պարզվեց, որ նրա մայրը, լինելով հաջողակ վոկալիստ, շրջագայությունների ճանապարհին ժամանակ չի վատնել և աջ ու ձախ դավաճանել է ամուսնուն: Հայրն էլ ժամանակ առ ժամանակ այցելել է իր սիրուհիներին: Հենց այդ պահից էլ ՈՒիթնին որոշեց. «Գրողի ծոցը: Չեմ ամուսնանա մի մարդու հետ, որի մասին ոչինչ չեմ ունենա ասելու բացի այն, որ նա հանգիստ ու խոհուն է»:

Ի տարբերություն Էդի Մերֆիի' Հյուսթոնի ընտրյալը' Բոբի Բրաունը, բոլորից քիչ էր նման հանգիստ ու խոհեմ մարդու: Նա, մեղմ ասած, վատ համբավ ուներ'ալկոհոլիզմ, բազմաթիվ ձերբակալություններ, երեք ապօրինի երեխա տարբեր կանանցից: Կյանքի ընկեր ընտրելով նման մարդուն' Ուիթնին մարտահրավեր նետեց բոլորին: «Բոբին այնքանով է լավ, որ չի կարող բացահայտվել նրա որևէ թաքնված թերություն», - կատակով մի անգամ ասել է ՈՒիթնին:
1992 թ. նրանց ամուսնությունը ստացավ «տասնամյակի հարսանիք» անունը: 800 հյուրեր, 10.000 վարդեր, հարսի 3 մետրանոց քող… Այս ամենը նման էր հեքիաթի, բայց ռոմանտիկ հեքիաթը շուտով վերածվեց իսկական թրիլլերի: Ամեն ինչ սկսվեց հենց ՈՒիթնիի դերից «Թիկնապահը» ֆիլմում: Ֆիլմի հետ եկան միջազգային ճանաչումն ու մի քանի միլիոն դոլար գումար: Այս ամենը զայրացրեց Բոբբիին, ով պարզապես սկսեց նախանձել կնոջ փառքին:

ՈՒիթնին հղի էր, երբ սիրելի ամուսինն աջ ու ձախ խաբում էր նրան: Դստեր ծնունդը ոչինչ չփոխեց: Մի քանի ամիս անց ՈՒիթնին դիմեց պոլիկլինիկա: Նրա դեմքին մի մեծ վերք կար: Կինն ասաց բժիշկներին, որ լողալիս դեմքով ժայռին է հարվածել, բայց բոլորը հասկացան, որ վերքը Բոբբիի ձեռքի գործն է: Վերջինիս քննադատեցին բոլորը, բացի ՈՒիթնիից: «Ոչ, նա չի ծեծում ինձ, այդ ես եմ երբեմն նյարդայնացած ժամանակ խփում նրան»,- շարունակ թաքցնում էր երգչուհին:

Հինգ տարվա ամուսնական կյանքի ընթացքում Ուիթնին ժամանակ չունեցավ զբաղվելու իր կարիերայով: Այս ընթացքում նա չթողարկեց ոչ մի ալբոմ: Իսկ մի օր, երբ նա վերջապես բեմ դուրս եկավ… Այդ երեկո ՈՒիթնին համերգասրահ մտավ շատ ցրված: Նախօրեին կրկին վիճել էին: Հարբած Բոբբին «լավ վարձատրել էր» նրան «Որտե՞ղ էիր, սիրելիս» հարցի համար… Մի խոսքով, Ուիթնին երգելու մասին չէ, որ մտածում էր, սակայն պետք էր երգել: Նա փորձեց կատարել իրենից պահանջվող ծրագիրը' «I Will Always Love You» երգը: Բայց ամենապատասխանատու պահին' երգի ամենաբարդ հատվածում, երբ պետք էր վերցնել բարձր նոտան, նա լռեց: Փառք Աստծո, նրա եղբայրը, ով երկար ժամանակ աշխատել է քրոջ թիմում իբրև բեքվոկալիստ, փրկեց իրավիճակը: Կուլիսներում նա հարցրեց քրոջը . «Ի՞նչ է պատահել»: «Ես չգիտեմ», - շշնջաց ՈՒիթնին: Հետո նրան զննեցին բազում բժիշկներ' ոչ պաթոլոգիա էր, ոչ էլ այլ բան. քրոնիկ սթրես էր:
Դա տեղի ունեցավ 1994 թվականին' ամուսնությունից երկու տարի անց: «Ես փորձեցի բացատրել ինքս ինձ, որ սերը պետք է լինի խենթ, որ ես սիրում եմ միայն «կյանքի մարդկանց» ու ինձ պետք չեն ձանձրալի ու անտարբեր մարդիկ»: Սակայն անգամ այդ բացատրությունները վերջապես ուժ չունեցան: 2006 թվականին ՈՒիթնին դիմեց դատարան' ամուսնալուծվելու, որ ի կատար ածվեց ապրիլի 24-ին' բացի ամուսնալուծությունից տալով երգչուհուն նաև աղջկա'Քրիստինայի դաստիարակության իրավունքը:

Ամուսնալուծությունից հետո Բոբին չլռեց: Նա հանրությանը պատմեց, որ նախկին կինն ամուսնությունն օգտագործել է իր համասեռամոլական լինելը թաքցնելու համար և որ ներգրավել է իրեն թմրանյութերի օգտագործման մեջ: Ի պատասխան, երգչուհին չցանկացավ որևէ կերպ հակադարձել, ասաց միայն, որ ուզում է այդ մարդուն հավերժ թողնել անցյալում:
Եվ դա բնական որոշում էր. ամուսնությունից հետո նրա կյանքն իրոք դժոխքի էր վերածվել: Նա հաճախ ուշանում էր համերգներից, հարցազրույցներից: Նրա մոտից ոստիկանության աշխատակիցները հաճախ առգրավում էին տարբեր տեսակների և քանակի թմրանյութ:

Մի անգամ լրագրողներից մեկի հարցին, թե օգտագործում է արդյոք ինքը կոկոին, պատասխանեց. «Եկեք պարզ խոսենք, լա՞վ: Նախ, եկեք մի բան հասականանք. կոկաինը շատ էժան է, իսկ ես վաստակում եմ չափազանց շատ' կոկաին ծխելու համար: Ես չեմ օգտագործում կոկաին»: Սակայն հետագայում բազմիցս խոստովանել է, որ օգտագործում է տարբեր թմրամիջոցներ հավաքույթների ժամանակ:

Ամուսնալուծությունից հետո Հյուսթոնը բուժման երկու երկարատև կուրսեր անցավ թմրանյութերից կախվածության բուժման կլինիկայում, հաջողությամբ ավարտեց վերականգնողական կուրսերը: Մի քանի ելույթներ ունեցավ, որոնց ժամանակ բավական առույգ տեսք ուներ: Կյանքի վերջին շրջանում, սակայն, նորից սկսեցին լուրեր պտտվել նրա կախվածության մասին: Ու ոչ մի բան չխանգարեց, որ աշխարհահռչակ երգչուհու մահը մամուլն այսօր կապի անձնական խնդիրներից սթրեսների, թմրանյութի չափաքանակի չարաշահման հետ:

Ես վաղուց որոշել էի չքայլել ինչ-որ մեկի ստվերում. թե ձախողվելու, թե հաջողելու դեպքում համենայն դեպս այն արած կլինեմ, ինչին ես եմ հավատում:

Հենց սկզբից էլ ես եւ տեսախցիկը լավ ընկերներ ենք եղել. ես նրան եմ սիրում, նա՝ ինձ:

Միշտ ցանկացել եմ լինել ավելի զգացմունքային՝ դրսում որսալու համար այն ամենը, որ նախատեսված է իմ ներսի համար:

Ես հավատում եմ, որ երեխաներն ապագան են: Նրանց լավ սովորեցրեք եւ թողեք, որ իրենք առաջնորդեն իրենց: Ցույց տվեք այն ողջ գեղեցիկը, որ ունեն նրանք իրենց ներսում:

Երբ որոշեցի երգչուհի դառնալ, մայրս զգուշացրեց՝ շատ մենակ եմ լինելու: Մենակությունը ծնվում է կյանքի հետ:

                                                                                                     

                                                                                                                                    Լարա Առաքելյան

 

Դիտվել է 4436 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

17.08.2023
Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 615 անգամ
22.03.2024
Դիտվել է 269 անգամ
26.03.2024
Դիտվել է 178 անգամ
28.03.2024
Դիտվել է 132 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster