Կանայք կարողանում են գաղտնիքը պահել միայն 32 րոպե. գիտնականներ
31.08.2012
Ամերիկացի գիտնականները պարզել ե, որ կինը, ում վստահել են գաղտնիքը, չի կարող պահել այն ավելի քան 32 րոպե: Սա այն օպտիմալ ժամանակահատվածն է, երբ միջին վիճակագրական կինը լռում է ուրիշի թարմ գաղտնիքի մասին: Հարցումներ անցած 3000 կանանցից ամեն 10-րդը խոստովանել է, որ ամենևին չի կարողանում բերանը փակ պահել:
Նրանց մի մասը հայտնել է, որ չնայած գիտի այդպիսի հատկության մասին, բայց միևնույն է՝ շարունակում է ինտենսիվ կերպով պատմել բոլոր գաղտնիքներն ընկերուհիներին: Կանանց 85 %-ը խոստովանել է, որ պարզապես շատ է սիրում բամբասել: Իսկ նորարարական տեխնոլոգիաներն այնպիսի արագությամբ են տարածում ինֆորմացիան, որ հավանականությունը մեծ է՝ այն կհասնի նրան, ումից թաքցնում էիք:
Այնպես որ, եթե Դուք շատ կարևոր գաղտնիք եք վստահել Ձեր ընկերուհուն, ապա ուղիղ 32 րոպե ժամանակ ունեք որևէ բան փոխելու համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3522 անգամ
|