Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Բանանով և նարնջի սոուսով նրբաբլիթներ

08.02.2023

Աղանդերային հրաշալի ուտեստ: LN-ը խորհուրդ է տալիս պատրաստել այն հատկապես երեկոյան, երբ աշխատանքային օրվա ավարտին ուզում եք թեթեւանալ, ուրախացնել ընտանիքի անդամներին: Նրբաբլիթները կզարմացնեն եւ գերագույն հաճույք կպարգեւեն Ձեր «հատուկ» հյուրերին:

Այն նաեւ սննդարար ուտեստ է հղիների եւ կերակրող մայրերի համար:


Երկու բաժնի համար անհրաժեշտ է․

8 հատ նրբաբլիթ
2 բանան
1 նարինջ
4 ճաշի գդալ թթվասեր
2 ճաշի գդալ շաքարավազ

Նախ պատրաստում ենք նրբաբլիթները: Ներկայացնեւմ ենք նրբաբլիթներ թխելու  «ավանդական»  բաղադրատոմսը, բայց կարող եք թխել նաեւ Ձեր տարբերակով:

Հարկավոր է․

3 հատ հավկիթ
3 բաժակ կաթ
2 բաժակ ալյուր
1-ական պտղունց աղ, շաքարավազ
բուսական ձեթ։

Այս ամենով ստանալ խմոր, կարեւոր է լավ հարել, որպեսզի  «կոշտուկներ» չլինեն: Լավ տաքացնել թավան, տակը մի քիչ կարագ քսել, փոքրիկ շերեփով ստացված խմորից լցնել թավայի մեջ այնքան, որ շատ բարակ շերտ կազմի: Թողնել՝ եփվի մոտ կես րոպե, շրջել նույնքան եփել նաեւ հակառակ երեսը:

600x400

Մեր նրբաբլիթները պատրաստ են: Տեսնենք, թե ինչ ենք անում բանանն ու նարինջը:

Բանանը կեղեւազրկում ենք, երկարությամբ բաժանում չորս մասի:

600x400

Նրբաբլիթի վրա քսում ենք թթվասերը, դնում բանանի մի կտորը եւ փաթաթում:

600x400

Նրբաբլիթով «բարուրված» բանանները տեղադրում ենք հրակայուն տարայի մեջ, թեթեւակի պատում բուսական յուղով եւ հինգ րոպե եփում ջեռոցում (180 C): Բանանն այս ընթացքում չի փոխում ոչ ձեւը, ոչ էլ համը:

600x400

Հիմա պատրաստում ենք սոուսը․

Կեղեւազրկում ենք նարինջը, երկայնակի կտրած երեք-չորս շերտ առանձնացնում, մնացածից ստանում ենք հյութ: Թավայի մեջ լցնում ենք մեկ ճաշի գդալ բուսական յուղ, երկու ճաշի գդալ շաքարավազ, խառնելով եփում ենք եւ ավելացնում նարնջի հյութը: Հինգից յոթ րոպե զանգվածը անդադար խառնելով եփում ենք մինչեւ թանձրանալը: Ստացված թանձր հյութի մեջ գցում ենք նարնջի  «ֆիլեն», թողնում՝ սառչի մեկ-երկու րոպե: Սոուսը պատրաստ է:

600x400

Գեղեցիկ ափսեի մեջ շարում ենք բանանով նրբաբլիթները, վրան լցնում սոուսը եւ վայելում: Հավատացեք, որ շատ համեղ է:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4356 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տապակած հավ՝ արքայախնձորով

15.03.2023
Հավի միսն ու արքայախնձորը հիանալի և հաճախ օգտագործվող համադրություն են։ Առաջարկում ենք ջեռոցում եփած արքայախնձորով հավի բաղադրատոմս։

Բանանով և նարնջի սոուսով նրբաբլիթներ

08.02.2023
Աղանդերային հրաշալի ուտեստ: LN-ը խորհուրդ է տալիս պատրաստել այն հատկապես երեկոյան, երբ աշխատանքային օրվա ավարտին ուզում եք թեթեւանալ, ուրախացնել ընտանիքի անդամներին: Նրբաբլիթները կզարմացնեն եւ գերագույն հաճույք կպարգեւեն Ձեր «հատուկ» հյուրերին:

Իմունիտետը բարձրացնող ըմպելիք

20.01.2023
Պատրաստվում  է տասը րոպեում, կարելի է օգտագործել ողջ օրվա ընթացքում: Իմբիրով թեյը շատ լավ միջոց է ֆիզիկական եւ մտավոր հոգնածության դեպքում:

Երշիկով աղցան' նախաճաշին

23.11.2022
Նախաճաշը պետք է հեշտ պատրաստվի, միաժամանակ լինի համեղ եւ գեղեցիկ: Ահա հետաքրքիր բաղադրատոմս' օրը լավ սկսելու համար: Բացի դրանից, որ բավականին հեշտ է պատրաստվում, նաև երկար ժամանակ ապահովագրում է Ձեզ քաղցից:

Աշնանային դդումի կարկանդակ ջեմով

22.10.2022
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշնանային ոսկեգույն դդմով կարկանդակ։ Պատրաստվում է շատ պարզ և արագ՝ առանց ձվի և կաթնամթերքի օգտագործման։ Պատրաստման ժամանակը' 60 րոպե:

Բլիթ կարտոֆիլով, լոլիկով և խոզապուխտով

08.10.2022
Խրթխրթան կեղևով համեղ և հյութալի այս բլիթը դուր կգա բոլորին: Կհագեցնի քաղցը, տրամադրությունը կբարձրացնի, կհաղորդի էներգիա, ինչը նշանակում է, որ օրը հաջող կանցնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-04-2023 14:44
Չինաստանի ինը մասնագիտական քոլեջներ իրենց ուսանողներին կուղարկեն գարնանային արձակուրդի, որպեսզի նրանք կարողանան զուգընկեր գտնել: Այսպիսով, իշխանությունները հույս ունեն բարձրացնել ծնելիությունը երկրում:
01-04-2023 14:43
Ավստրալիայի 94-ամյա բնակչուհին, որը նույնիսկ դպրոցական կրթություն չի ստացել, 14 տարեկանից վարել է կարդացած գրքերի ցանկ։ Նրա թոռը Twitter-ի իր հետեւորդների հետ կիսվել է իր տատիկի օրագրի մի մասով։ Այն ունեցել է 1658 վերնագիր։
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2023 թ

01.04.2023
Այս ամիս սիրո մոլորակը' Վեներան, կհաստատվի Երկվորյակներում՝ արդյունքում մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել, ավելի հաճելի կլինի միմյանց հետ շփվելը։

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 782 անգամ
28.03.2023
Դիտվել է 385 անգամ
30.03.2023
Դիտվել է 271 անգամ
01.04.2023
Դիտվել է 269 անգամ
29.03.2023
Դիտվել է 265 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster