Մարիա Գևորգյանը` Եվրոպայի չեմպիոնուհի
21.07.2012
Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը Բոսնիա/Հերցեգովինայի Բանյա Վրուչիցա քաղաքում անցկացված Եվրոպայի աղջիկների արագ շախմատի առաջնությունում նվաճել է աշխարհամասի չեմպիոնուհու կոչումը Մ18 խմբում:
Գեւորգյանը 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ մոտակա մրցակցից առաջ անցավ 1,5 միավորով: Մարիան դարձել է նաեւ Եվրոպայի աղջիկների արագ շախմատի բացարձակ չեմպիոնուհի' հաղթելով բոլոր տարիքային խմբերի հաղթողների մասնակցությամբ կազմակերպված գերեզրափակիչում:
Բացի այդ, կայծակնային առաջնությունում Գեւորգյանը Մ18 խմբում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնուհի:
armchess.am Դիտվել է 2994 անգամ
|