Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

«Մենք պիտի խոսենք». երեք բառ, որ կարող են սպանել ձեր հարաբերությունները

09.12.2022

Հարաբերությունները հարթելու ամենատարածված միջոցը՝ քննարկելը, պարզվում է, որ այնքան էլ հաջող չէ, ինչքան ընդունված է կարծել: Ավելին՝ ձեր զրույցները կարող են հակառակ արդյունքը տալ:

Շատ կանայք, հասկանալով, որ իրենց այդքան հարազատ մարդն օտարանում է, արտասանում են միեւնույն արտահայտությունը՝ «Մենք պետք է խոսենք»: Նրանք առաջնորդվում են իրենց զգացմունքները քննարկելու' կանանց համար այնքան բնական ցանկությամբ: Պարզվում է՝ տղամարդիկ այդ առաջարկն ընդունում են որպես... քննադատություն իրենց հասցեին:

Միսուրիի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մեծ մասի կարծիքով խնդիրներն անվերջորեն քննարկելը տարօրինակ է, հիմարություն եւ ուղղակի անօգուտ: «Քանի՞ կին կարող է անկեղծորեն խոստովանել, որ իր «Արի խոսենք»  առաջարկին ի պատասխան լսել է «Ես մտածում էի, որ դու դա երբեք չես խնդրի»,- հարցնում է բժիշկ Պատրիսյա Լավը իր համահեղինակած  «Ինչպե՞ս փրկել ամուսնությունը՝ առանց ավելորդ բառերի» գրքում (How To Improve Your Marriage Without Talking About It ): Իրականում կանանց մեծ մասը նախապես գիտի, որ տղամարդը, այդ արտահայտությունը լսելով, կնյարդայնանա, կսկսի պաշտպանվել, աչքերը ոլորել, եւ որպես կանոն, խոսակցությունն ավելի վատ վախճան կունենա, քան սկիզբն էր:

Արմատները պատմության խորքում են...

Այս երեւույթի արմատները կարելի է գտնել՝ վերադառնալով էվոլյուցիայի ակունքներին: Կանայք հնուց ավելի խոցելի են եղել այն պատճառով, որ նրանց գլխավոր գործառույթը երեխաներ ունենալն էր, կախվածության մեջ էին խմբից, որն ապահովում էր նրանց անվտանգությունը: Հազարավոր տարիներ են անցել, բայց կինը նախկինի պես պայքարում է վախով՝ իր հոգսերը փորձելով կիսել ուրիշների հետ: Տղամարդիկ, հակառակը, միշտ եղել են պաշտպանողների դերում: Նրանք գիտեն, որ կանայք իրենց ընտրում են գլխավորապես պաշտպանված եւ ապահովված լինելու համար: Այդ պատճառով տղամարդն ինքն իրեն գնահատում է այնքանով, որքանով գլուխ է հանում այդ գործառույթներից, եւ զուգընկերուհին երջանիկ է: Երբ կինը խոսակցություն է սկսում, որն ակնարկում է՝ հարաբերություններում խնդիրներ կան, տղամարդը դա ընկալում է որպես նշան, որ ինքը գլուխ չի հանում իր «առաքելությունից»: Վրա են հասնում ամոթի զգացումն ու զգացմունքային օտարումը:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական արձագանքը հուզական սթրեսներին տղամարդկանց եւ կանանց դեպքում տարբեր է,- բացատրում է Պատրիսյա Լավը:- Զգացմունքերի մասին նմանատիպ խոսակցությունները հանգստացնում են կանանց եւ ֆիզիկական անհարմարություններ պատճառում տղամարդկանց, որոնց մոտ կտրուկ մեծանում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի քանակը, եւ արյունը հոսում է դեպի մկանները: Այդ պատճառով տղամարդը դառնում է նյարդային եւ գրգռված, իսկ կինը մտածում է՝ նա պարզապես չի ցանկանում լսել իրեն»: Բժիշկը համոզված է, որ խնդիրը լուծելու բանալին հարաբերվելն է առանց բառերի: «Խոսակցությունը պետք է սկսել միայն ոչ վերբալ շփումից հետո՝ հպումը, սեքսը, միասին ինչ-որ բան անելը, երբ կա մտերմության զգացում»,- ասում է նա: Պատրիսյա Լավը փորձում է կոտրել կարծրատիպը, որ տղամարդկանց քնքշանքները հետաքրքրում են միայն սեքսի համատեքստում: Նրա մասնագիտական փորձը ցույց է տվել, որ տղամարդիկ առհասարակ չեն հրաժարվի դրանցից:

Երջանկության բանաձեւ

600x400

Առաջին հերթին, բժիշկ Պատրիսյա Լավն առաջարկում է օրվա մեջ գրկել զուգընկերոջը վեց անգամ, ընդ որում՝ յուրաքանչյուր անգամ՝ ամենաքիչը վեց վայրկյան, որպեսզի ապահովել մտերմության անհրաժեշտ մակարդակը (գրկախառնության ժամանակ արտադրվում է «քնքշության» հորմոնը՝ սերոտոնինը): Թող որ սկզբում դրանք արհեստական թվան, մի' անհանգստացեք. շուտով կվերածվեն իսկականի:

Երկրորդ տեղում սեքսն է. այն զույգի համար գերազանց հնարավորություն է ստեղծում միմյանց ներելու: «Օքսիտոցինը՝ այն հորմոնը, որ օրգազմ է առաջացնում, հրաշք «դեղատոմս» է: Ինտիմ մերձեցումից հետո այն «հիշողության կորստի» էֆեկտ է ստեղծում, որը տեւում է չորս-վեց ժամ եւ թույլ տալիս այդ ընթացքում մոռանալ զուգընկերոջ արարքների մասին»:

Հարաբերություններում կարեւոր է, որ թե' տղամարդը, թե' կինը կարողանան հարգանքով վերաբերվել միմյանց թուլություններին: Տղամարդիկ չեն հասկանում, թե ինչ ցավ է զգում անտեսված կինը: Կանայք չեն նկատում, որ անգամ փոքր ակնարկը, որ իրենք երջանիկ չեն, նվաստացնում է տղամարդուն: Եթե կառուցեք ձեր հարաբերությունները ձեր արարքների, այլ ոչ թե խոսքերի հիման վրա, սիրած անձնավորությունը Ձեր կողքին առավել պաշտպանված կզգա:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4636 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Կնոջ արտաքինից ի՞նչն է տղամարդկանց ուշադրությունը գրավում առաջին հերթին

28.11.2023
Բոլորովին պարտադիր չէ գեղեցկուհի լինել, որպեսզի կարողանաք գրավել տղամարդու ուշադրությունը. բավական է իմանալ՝ ինչի վրա է այն կենտրոնանում առաջին հերթին...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 188 անգամ
28.03.2024
Դիտվել է 151 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster