Ամերիկացի փոփ աստղ Մադոննան ներկայացրել է իր նոր՝ Give Me All You Luvin երգի տեսահոլովակը: Նա այդ երգով փետրավարի 5-ին հանդես կգա Ինդիանապոլիսի (ԱՄՆ) մարզահամերգային դահլիճում՝ հյուսիսամերիկյան ֆուտբոլի Ազգային լիգայի եզրափակչի կապակցությամբ: Նախնական հաշվարկներով՝ միայն Միացյալ Նահանգներում այդ իրադարձությանը հետեւելու են ավելի քան 210 միլիոն հեռուստադիտողներ եւ ռադիոունկնդիրներ: Երաժշտական քննադատներն արդեն հասցրել են կարծիք հայտնել, որ Մադոննայի այս երգը կդառնա սեզոնի հիթը: Տեսահոլովակում նկարահանվել են ռեպերներ M.I.A-ը եւ Նիկի Մինաժը, ինչպես նաեւ ամերիկացի ֆուտբոլիստներ: «Ֆանատները կարող են քեզ հայտնի դարձնել, պայմանագիրը կարող է հարստացնել քեզ,իսկ մամուլը քեզ կարող է դարձնել գերաստղ, բայց միայն սերը քեզ ֆուտբոլիստ կդարձնի». այս տողերով է սկսվում տեսահոլովակը:
Give Me All You Luvin երգը կմտնի M.D.N.A ալբոմը, որը, ինչպես հայտարարել է Մադոննան, վաճառքում կլինի մարտի 26-ից:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: