Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա
07.06.2012
Չկա ավելի լավ բան, քան ընկերական ջերմ հաճոյախոսություն ստանալը: Բայց պակաս հաճելի չէ հաճոյախոսելը, եթե կարողանում ես ճիշտ անել… Մի սպասեք, մինչեւ Ձեզ կհաճոյախոսեն. արեք դա ինքներդ: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ փայլուն դուրս գալ իրավիճակից.
Արեք կոնկրետ հաճոյախոսություն
Եթե Դուք ասեք դիմացինին, որ, օրինակ, նրա վզնոցը Ձեզ շատ է դուր գալիս, ավելի անկեղծ կհնչի, քան չեզոք հաճոյախոսությունը, թե նա այսօր հիանալի տեսք ունի: Ինչքան որոշակի է կոմպլիմենտը, այնքան' լավ: Մարդիկ հասկանում են, որ Դուք ուշադիր եք, նրբանկատ: Չէ՞ որ նա երկար ժամանակ է անցկացրել հայելու առաջ, իսկ Դուք նկատել եք գլխավոր շտրիխը :)
Ամրապնդեք հաճոյախոսությունը
Մի բավարարվեք՝ միայն ասելով, որ գեղեցիկ է: Շարունակեք հաճոյախոսությունն ու ասեք, որ դա' վզնոցը, շատ լավ է նայվում, ասենք, պայուսակի կամ նրա աչքերի գույնի հետ:
Կարդացեք նաեւ Ինչպե՞ս պատասխանել հաճոյախոսություններին. 5 խորհուրդ
Հարց տվեք հաճոյախոսությամբ
Եթե սկսել եք խոսակցությունը հաճոյախոսությամբ, ապա դրանից հետո դրան վերաբերող հարց տվեք: Օրինակ՝ երբ Դուք ասում եք, որ նրա վզնոցը շատ գեղեցիկ է և շատ սազում է պայուսակի հետ, ապա հարցրեք, թե որտեղից է այն գնել:
Եղեք անկեղծ
Չկա ավելի վատ բան, քան կեղծավոր հաճոյախոսությունը: Այն տհաճ կլինի զրուցակցին: Ավելի լավ է, զերծ մնացեք հաճոյախոսությունից, եթե իսկապես ասելու բան չունեք:
Մի շեղվեք
Ակնհայտ է, որ դիմացինի ժպիտը տեսնելը միշտ էլ հաճելի է: Սակայն եթե չափից շատ հաճոյախոսություններ անեք, կպչուն մարդու տպավորություն կթողնեք: Նաև մի սովորեցրեք մարդկանց, որ նրանց պետք է միշտ շատ ուշադրություն դարձվի: Այլապես նրանք կսովորեն դրան՝ մտածելով, որ դա հենց այդպես էլ պետք է լիներ:
Հաճոյախոսություն անելու համար պետք է վստահ լինել, որպեսզի ուժեղ տպավորություն գործի: Միշտ էլ կհայտնվեն մարդիկ, ովքեր դժգոհ կմնան հաճոյախոսությունից, կսկսեն վիճել: Միևնույն է, համարեք, որ հաճոյախոսությունը նվեր է, եւ մի խնայեք…
Բացի դրանից, երբ Դուք լավ բաներ եք նկատում ուրիշների մոտ, սկսում եք ուշադրություն դարձնել նաև Ձեր լավ ու գեղեցիկ կողմերին: Դիտվել է 7897 անգամ
|