Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վանիլային» աղջիկներ. ովքեր են նրանք

31.05.2012

Սա նոր ենթամշակույթ է, որը վառ արտահայտվում է ոճային էլեմենտներով: Նրանք տարբերվում են սանրվածքով, կոշիկներով, հագուստով, լսած երաժշտությամբ … «Վանիլային» աղջիկները զգայուն և նուրբ են, որոնք հիմնականում ձեռքից բաց չեն թողնում ֆոտոխցիկը: Լուսանկարների միջոցով նրանք փորձում են փոխանցել ուրիշներին իրենց էմոցիաներն ու զգացմունքները: Այդ լուսանկարների մեջ է նրանց զգացմունքները, ապրումները, հույսերը, վախերը և սերը:

Վանիլային աղջիկներն ապրում են իրենց ստեղծած հեքիաթային աշխարհում: Նրանց կարելի է համեմատել «Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտֆիլմի հերոսուհու հետ: Նրանք շատ նման են երեխաների, սիրում են մուլտֆիլմեր, ռոմանտիկա, Նյու Յորքը, Լոնդոըն, տխրել և նայել հեռու-հեռու' նստած լայն պատուհանագոգին և մտածելով նրա մասին…

Մոխրագույն, անդեմ զանգվածից «վանիլուհիները» տարբերվում են իրենց վառ հագուստներով և երեխայական կամակորություններով:

Վանիլային աղջիկները շատ են սիրում սուրճ: Բայց նրանց մեծամասնությունը ոչ միայն չի ծխում, այլև կտրականապես դեմ է դրան:

Վանիլային աղջիկների ճնշող մեծամասնությունը հագնում է շապիկ' «I Love NY», «I Love COFFEE», «I Love London» և այլ նմանատիպ գրառումներով կամ անգլիական դրոշի պատկերով: Հագնում են նեղ ջինսեր կամ լեգգինսներ, մեծ կեդեր կամ ուգգիներ: Նրանք անտարբեր չեն նաև հին իրերի հանդեպ: Նրանց ուշադրությունից չի վրիպի տատիկի հին բաճկոնը կամ կաշվե պայուսակը:

Սովորաբար մազերը կապված են կամ թափված' մազափնջով, որը կփակի մի կողմի աչքը: Ոչ թե մեծ, այլ հսկայական ակնոցներ են կրում, որոնց տակ թաքնվում են աղջկական երազանքները: Նրանք նախընտրում են կամ շատ վառ դիմահարդարում կամ գրեթե աննշմար: Իսկ կարմիր շրթներկը գրեթե միշտ անպակաս է: Գունավոր լաք են քսում եղունգներին, և հետաքրքիրն այն է, որ նախընտրում են յուրաքանչյուր եղունգին քսել այլ գույն: Երաժշտությունից նախընտրում են արևելյան ռոքը:

Դիտվել է 8961 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Լուսինե | 01-06-2012 18:55
սա մեր` աղջիկներիս համար մի նոր հետաքրքրություն է .ես ինքս էլ ունեմ որոշակի հատկանիշներ որոնք նման են այս նոր ենթամշակույթի հատկանիշներին....սակայն կարծում եմ որ սա ոչ թե ենթամշակույթ է այլ նոր հետաքրքրություն :)

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 568 անգամ
22.03.2024
Դիտվել է 254 անգամ
26.03.2024
Դիտվել է 152 անգամ
27.03.2024
Դիտվել է 95 անգամ
28.03.2024
Դիտվել է 71 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster