Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կնոջ և տղամարդու միջև ԿԱՐՈՂ է լինել ընկերություն. Աստղիկ Սաֆարյան

28.05.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը:

-Ասում են' աղջիկը կամ պետք է գեղեցիկ լինի, կամ խելացի: «Երկուսը մեկում» տարբերակը քո դեպքում արդեն փորձված է… Ինչպիսի՞ն պիտի լինի աղջիկը, ըստ քեզ:

-Շնորհակալություն: Ըստ իս, աղջիկը պետք է լինի կրթված, խելացի եւ, դրանից բացի, չպետք է մոռանա իրեն հետևելու մասին, պետք է միշտ լինի խնամված:

-Լրջորեն զբաղվում ես առաջին մասնագիտությամբդ' տնտեսագիտությամբ: Աչքաթող չի՞ լինում երգարվեստը: Ինչպե՞ս ես հասցնում համատեղել:

-Այո, լրջորեն զբաղվում եմ իմ առաջին մասնագիտությամբ և անում եմ դա մեծագույն հաճույքով և հետաքրքրությամբ: Իսկ համատեղել ստացվում է, քանի որ ժամանակ առ ժամանակ նոր երգեր եմ ներկայացնում հայ հանդիսատեսին, նոր ֆոտոշարք' արված Բարսելոնայում: Ինչպես նաև համերգների շատ առաջարկներ եմ ստանում եվրոպական որոշ երկրներից: Եվ ոչ միայն համերգների, այլև շատ լուրջ առաջարկներ ' կապված երաժշտական պրոդյուսերությամբ զբաղվելու հետ: Իհարկե, հեշտ չէ երկու շատ լուրջ մասնագիտություններ համատեղել, բայց ուրախությամբ կարող եմ ասել, որ անում եմ ամեն ինչ համատեղելու համար:

-Դժվար չէ՞ լինել հայկական մշակույթի կրող, երբ շուրջդ բոլորը եվրոպացիներ են' ազատ և բոլորովին այլ մտածելակերպով:

-Ես, հայկական մշակույթի կրող լինելով հանդերձ, դեռ փոքրուց շատ եմ ճանապարհորդել հատկապես եվրոպական երկրներով: Այդ պատճառով էլ փոքր ժամանակից իմ մեջ կա նաև եվրոպական մենթալիտետը, և այն ինձ համար անսովոր չէ: Իսկ այստեղ ինձ շրջապատող բոլոր եվրոպացիներին ամենագեղեցիկ և ամենաբարձր կերպով եմ ներկայացնում մեր հայկական մշակույթը, ավանդույթները, խոհանոցը: Նույնիսկ հնարավորություն եմ ընձեռել նրանց համտեսելու մեր հայկական դոլման, որն ի դեպ շատ մեծ հավանության է արժանացել իմ բոլոր եվրոպացի ընկերների կողմից (ժպտում է- LN):

-Ասում են' գոյություն չունի ընկերություն տղամարդու և կնոջ միջև: Ինքդ ի՞նչ ես կարծում:

-Իսկ ես հավատում եմ, որ կարող է լինել նման բան: Դա երկկողմանի պետք է լինի. եթե ես մեկին ընդունում եմ որպես ընկեր, ապա հստակ գիտեմ,որ նրա հետ միայն ազնիվ ընկերություն պետք է լինի և ոչ ավելին: Եթե երկու կողմերն էլ այդպես մտածեն, ապա դա նրանց չի սպառնա երբեք: Ես իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ կնոջ և տղամարդու միջև ԿԱՐՈՂ Է լինել ընկերություն:

-Ժամանակին քո ու Գարիկ Պապոյանի մտերմությունը մարդիկ որպես սեր էին ընկալում: Ինչպե՞ս էիք նայում դրան դու և Գարիկը:

-Ես և Գարիկը մինչև հիմա էլ շատ լավ ընկերներ ենք: Մենք միմյանց շատ-շատ սիրում և գնահատում ենք, ինչպես բոլոր մտերիմ ընկերները: Ի դեպ, մայիս ամսին հյուրախաղերով ես և Գարիկը գտնվում էինք Փարիզում: Երկար դադարից հետո շատ հաճելի էր տեսնել իմ լավ ընկերոջը, բայց այս անգամ ոչ Երևանում:

-Թերևս մամուլը շտապում է Աստղիկին ամուսնացնել, հակառակ դեպքում այդքան շատ երկրպագուներ, այդքան շատ «սիրային» պատմություններ քեզ չէր վերագրի: Դեռևս դրանցից վերջինը ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանն էր: Իրականում ի՞նչ հարաբերություններ են ձեզ կապում:

-Իսկապես մամուլը վերջերս շատ է շտապում ինձ ամուսնացնել (ժպտում է-LN): Հորինում է սիրային պատմություններ, որոնք մեծ մասամբ չեն համապատասխանում իրականությանը, բայց ես այդ ամենին ժպիտով եմ նայում: Նման ասեկոսեներ հաճախ են տարածվում մարդկանց վերաբերյալ: Իսկ թե արդյոք ճիշտ են այդ ասեկոսեները, թե ոչ, դա արդեն հարցի մյուս կողմն է: Իսկ Ռոբերտ Արզումանյանի վերաբերյալ ես ասել եմ և շարունակում եմ ասել, որ ես Ռոբերտին շատ գնահատում եմ որպես լավ ֆուտբոլիստի:

-Ապրելով Իսպանիայում, սովորելով ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների հետ՝ հնարավո՞ր է՝ ընտրյալդ նույնպես լինի այլազգի: Ինչպե՞ս ես վերաբերվում այդ հարցին:

-Ես ոչինչ չեմ պլանավորում և ոչինչ էլ չեմ բացառում: Ընտրյալի առումով ինձ համար կարևորը մեծ սիրո առկայությունն է: Հարաբերությունների հիմքում պետք է լինի անկեղծ և մեծ սեր: Նման սիրո առկայության դեպքում, կարծում եմ, մնացած հարցերն արդեն երկրորդական են:

-Երբ երգը գտավ քեզ, այդ մասին անկեղծորեն բարձրաձայնեցիր, իսկ ե՞րբ կլսենք այն մասին, որ սերն է քեզ գտել:

-Այո˜, երբ երգը գտավ ինձ, իմ ամբողջ ձայնով բարձրաձայնեցի այդ մասին: Բայց չեմ կարծում, որ սիրո դեպքում նույնքան բարձր կխոսեմ այդ մասին: Միգուցե բարձրաձայնեմ, բայց միայն շշուկով (ժպտում է-LN):

-Ինչպիսի՞ն պետք է լինի Աստղիկի ընտրյալը: Կա՞ն հատկանիշներ, որոնք բացառում ես:


-Ատում եմ սուտը, կեղծավորությունը, տգիտությունը, դիմակների առկայությունը և իսկական տղամարդուն ոչ վայել պահվածքը:

-Վերջերս ամսագրերից մեկում Աստղիկը ներկայացավ որպես հարսիկ, կրեցիր նաև հարսի շոր: Նախապաշարումներից չե՞ս վախենում:

-Ուղղակի չեմ հավատում նման նախապաշարումներին: Դրանք ինձ չեն սպառնում:

-Իսկ իրականում ինչպիսի՞ն կլինի Աստղիկի աստղային հարսանիքը:

-Կարծում եմ կլինի օրիգինալ, բայց ոչ «խելքից դուրս»: Կան մարդիկ, ովքեր, «օրիգինալ» բառի իմաստը չհասկանալով, անում են «խելքից դուրս» ամուսնական արարողություններ' դիմակելով այն «օրիգինալ» բառով:

-Արդեն սիրված ու ճանաչված երգը կատարելը միշտ ռիսկային է: Ռուբեն Հախվերդյանի «Օ, քամի, քամի» երգը հաջողություն բերեց նաեւ քեզ: Ի՞նչ ես մտածում այդ երգի մասին, ինչպե՞ս ես այն ընկալում:


-Իմ կատարած բոլոր երգերի շարքում «Օ, քամի» երգն ինձ համար միշտ էլ այսպես ասված առանձին տուփի մեջ է եղել: Այն իմ ամենասիրելի երգերից է: Իմ կատարմամբ այս երգը բացահայտորեն սիրվեց հանդիսատեսի կողմից: Հանդիսատեսի այդ սերը և հավատարմությունը' իմ երգերի և իմ հանդեպ, ես զգում եմ ամեն օր: Ես շնորհակալ եմ այդ երգին, որովհետև այն ինձ համար դարձավ «այցեքարտ» և բացեց երգարվեստի դուռը, որտեղ էլ այժմ ստեղծագործում և աշխատում եմ:

Հարցազրույցը Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 10526 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 597 անգամ
22.03.2024
Դիտվել է 263 անգամ
26.03.2024
Դիտվել է 165 անգամ
28.03.2024
Դիտվել է 121 անգամ
27.03.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster