Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Անցանկալի հղիությունից խուսափելու անվնաս տարբերակներ. սեքսոպաթոլոգ

26.05.2012

Հայկական ընտանիքներից շատերում (հատկապես գյուղերում) սեռական սխալ վարքի ու աննորմալ «օրինաչափությունների» մասին պարզապես կարելի է գիրք գրել: LN-ի հետ զրույցում ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթլոգ Վրեժ Շահրամանյանը սեփական փորձից հիշեց դեպքեր, երբ զույգն իբրև հակաբեղմնավորիչ կիրառել է կենցաղային տարբեր նյութեր (հանքային ջուր, հալած մոմ և այլն):

Ամենացավալին այն է, որ սեռական սխալ կյանքով ապրող այդ զույգերին դժվար է մեղադրել, քանի որ այսօր մեր հասարակությունում չկա սեռական ճիշտ կրթություն: Այն վատ հիմքերի վրա է թե' տանը, թե' դպրոցում: Փորձենք փոքր-ինչ լրացնել այդ բացը' խոսելով անցանկալի հղիությունից խուսափելու ճիշտ և անվտանգ ճանապարհների մասին:

Անգամ ավելորդ է նշել, որ վերը նշված դեպքերը՝ բժշկի պրակտիկայից, խիստ վտանգավոր են ու արգելվում են, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել: Դա  կարող է տանել անպտղության: Մինչդեռ կան անվնաս ճանապարհներ անցանկալի հղիությունից խուսափելու համար, որոնք բոլորն էլ պահանջում են բժշկական որոշակի խորհրդատվություն: Օրինակ' հակաբեղմնավորիչի օգտագործումը միանշանակ նորմալ է, պարզապես, ինչպես ամեն բան, այնպես էլ հակաբեղմնավորիչի անկանոն, ոչ ռացիոնալ կիրառումը կարող է ունենալ բացասական ազդեցություն: Ժամանակի ընթացքում հակաբեղմնավորիչները հանգեցնում են ձվարանների և արգանդի ֆունկցիաների խանգարման՝ աստիճանաբար անդրադառնալով նաև այլ գեղձերի աշխատանքի վրա: Այսինքն՝ ցանկացած տարբերակի երկարատև կիրառումը կարող է այդ երևույթներն ավելի խորացնել: Սրանից խուսափելու համար հակաբեղմնավորիչների ընտրությունը պետք է կատարի բժիշկը. նա պետք է որոշի, թե ինչ տարբերակ կիրառվի, ինչպես նաև օգտագործման ժամկետը:

Վրեժ Շահրամանյանը պարզաբանում է. «Հայ կանանց շրջանում բավական մեծ խումբ են կազմում հորմոնալ խանգարումներ, նորագոյացություններ (միոմա, ձվարանի կիստա), վարակիչ և բորբոքային խնդիրներ ունեցող կանայք: Առանձին խումբ են կազմում արգանդապարանոցի ախտահարումներ ունեցող կանայք: Այս հանգամանքը պարտադրում է հակաբեղմնավորիչների ընտրությունը կատարել մանրամասն հետազոտությունից հետո' սեփական օրգանիզմը չվնասելու համար: Հակաբեղմնավորիչ միջոցները բազմազան են, բայց դրանց կիրառումը սեփական օրգանիզմի բնական ռիթմի յուրահատուկ խաթարում է, ուստի դա պետք է անել խելացի և հետևողական»:

Եվս մեկ տարբերակ են հորմոնային դեղանյութերը: Դրանք, ըստ սեքսապաթոլոգի, բացի հակաբեղմնավորիչ ազդեցությունից, ունեն նաև բուժական նշանակություն. «Միայն մասնագետը կարող է որոշել, թե դրանցից որն է անհրաժեշտ: Կա դեղամիջոցների հատուկ խումբ' նախատեսված հետծննդյան շրջանի համար: Կիրառվում են նաև ներարգանդային ձևերը (պարույրներ), որոնց վստահության ժամկետը 3-4 տարի է' անընդմեջ: Այս դեպքում պետք է բացառել վարակիչ-բորբոքային երևույթները, նորագոյացությունները, պարանոցի ախտահարումները: Գոյություն ունեն նաև տեղային հաբեր, մոմիկներ, քսուքներ, որոնք օգտագործվում են սեռական հարաբերությունից առաջ: Այս բոլոր միջոցների համար սահմանված են համապատասխան ժամկետներ, չպետք է անտեսել նաև օրգանիզմի առանձնահատկությունները և հակաբեղմնավորիչի ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում մեթոդը պետք է փոխել: Չպետք է մոռանալ, որ այդ ծանր պատասխանատվությունը երբեմն պետք է վերապահել զուգընկերոջը»:

Լայն տարածում ունի, այսպես կոչված, հղիությունից պաշտպանվելու համար ընդհատվող սեռական հարաբերությունը : Այն, ինչպես և մյուս տարբերակներն ունի իր դրական և բացասական կողմերը: Ըստ Վրեժ Շահրամանյանի' այս մեթոդի առավելությունն այն է, որ հատուկ նախապատրաստվածություն կամ ծախսեր չի պահանջում և ցանկացած պահի կարող է կիրառվել. «Այս մեթոդն արդյունավետ է համարվում միայն 80% դեպքերում, քանի որ հնարավոր է նախասերմնաժայթքման հեղուկում սպերմատոզոիդների առկայություն, հետևապես հղիության զարգացում: Այն ունի նաև արտահայտված կողմնակի ազդեցություններ: Տևական այս մեթոդով պաշտպանվելը պատճառ է հանդիսանում այնպիսի սեռական խանգարումների, ինչպիսիք են կանանց մոտ անօրգազմիա և սեռական ցանկության իջեցում, տղամարդկանց մոտ՝ վաղաժամ սերմնաժայթքում, սեռական թուլություն և նևրոզ, ի վերջո, կարող է պատճառ լինել զույգի մոտ սեռական աններդաշնակության»:

Լարա Առաքելյան

Դիտվել է 25378 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 508 անգամ
18.04.2024
Դիտվել է 240 անգամ
19.04.2024
Դիտվել է 188 անգամ
23.04.2024
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster