Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026

Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։ 21-ամյա Անդրես Բրիսենյոն երկար ճանապարհ է անցել այս հաղթանակին հասնելու համար։

Մենք սովոր ենք հետևել «Միսս Տիեզերք»–ի և «Միսս Աշխարհ»–ի թագադրումներին, հիանալ զգեստներով, ուրախության արցունքներով և հաղթողների կատարյալ ժպիտներով։ Սակայն, մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է կանանց մրցույթների վրա, նույնքան տպավորիչ և լարված է անցնում տղամարդկանց մրցույթը, որը հաճախ անտեսվում է։ Այսօր հրավիրում ենք հիանալու Mister International 2026-ի հաղթողով։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Թաիլանդում՝ Բանգկոկի The Mall Lifestore Bangkapi-ում գտնվող MCC դահլիճում: Մրցույթը մեկնարկել էր սեպտեմբերի 12-ին և բաղկացած էր երկու փուլից. առաջին կեսն անցկացվել է Թաիլանդի մայրաքաղաքում, իսկ սեպտեմբերի 15-20-ը մասնակիցները մեկնել են Փհուքեթ՝ լուսանկարահանումների, գիշերային վազքի և լողազգեստներով մրցույթի համար:

600x400

Եզրափակիչ փուլ են դուրս եկել տարբեր երկրներից և տարածաշրջաններից՝ Մեքսիկայից և Իսպանիայից մինչև Վիետնամ և Շրի Լանկա, ընդհանուր առմամբ՝ 52 ներկայացուցիչներ: Երկար և լարված պայքարից հետո տիտղոսն առաջին անգամ բաժին հասավ մեքսիկացու՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանող և նախկին բեյսբոլիստ Անդրես Բրիսենյոյին։

600x400

Երկրորդ տեղը գրավեց իսպանացի Իգնասիո Մոնկլուս Պրադալը, երրորդը՝ ինդոնեզացի Գեդա Այշվարիա Կարտիկեն, չորրորդը՝ թուրք Դոգուշան Նավդարը, իսկ հինգերորդը՝ վիետնամցի Նգուեն Վու Լինը։ Լավագույն վեցյակը եզրափակեց Շրի Լանկայի ներկայացուցիչը։

 600x400

Նոր Mister International–ը 21 տարեկան է, ծնվել է Մեքսիկայի Սինալոա նահանգի Մասատլան քաղաքում: Չնայած իր երիտասարդ տարիքին, նրա կենսագրականն արդեն տպավորիչ է: Անդրեսն իրավաբանական ֆակուլտետի ուսանող է, և նրա կյանքի գլխավոր նպատակը մեքսիկացիների իրավունքները պաշտպանելն է: Ուսումնառությանը զուգահեռ նա երկար տարիներ զբաղվել է սպորտով՝ նետաձգություն, բասկետբոլ, ամերիկյան ֆուտբոլ, լող, թենիս և գոլֆ, բայց նրա գլխավոր կիրքը բեյսբոլն է:

600x400

Թագին տանող ճանապարհը պահանջում էր լուրջ ֆիզիկական աշխատանք: Միջազգային ասպարեզ դուրս գալու համար Անդրեսը մարզվում էր մարմնամարզության չեմպիոն Խուլիո Բելտրանի ղեկավարությամբ, իսկ Աարոն Սերվանտեսը նրա հետ աշխատում էր նրա բեմական կեցվածքի վրա: Բեյսբոլում նրա մեջ սերմանված կարգապահությունն ու համառությունը օգնեցին նրան հասնել նոր մակարդակի:

600x400

Նա միջազգային ճանաչում ձեռք բերեց ոչ միայն իր ֆիզիկական պատրաստվածության, այլև իր Four for Life սոցիալական նախագծի շնորհիվ, որը նվիրված էր երիտասարդների հոգեկան առողջությանը և կախվածությունների կանխարգելմանը: Անդրեսը նաև մասնակցում է լողափերի մաքրման և ծովային կրիաների պաշտպանության ծրագրերին:

600x400

Բրիսենյոն ինքը մեկ անգամ չէ, որ ասել է․ մրցումներին մասնակցելն իր համար անձնական մարտահրավեր է՝ միջոց՝ սպորտին նվիրված երկար տարիներ անցկացնելուց հետո իր հարմարավետության գոտուց դուրս գալու համար։

600x400

 

Հետաքրքիր մանրամասն. Անդրեասի քույրը՝ Սոֆիա Բրիսենյոն, 2018 թվականին Մազատլանում կայացած միջազգային կառնավալի ժամանակ Երիտասարդական խաղերի թագուհին էր։ Հիմա էլ եղբայրը նոր թագով հարստացրեց ընտանիքի հավաքածուին, բայց այս անգամ՝ միջազգային մակարդակով։

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 514 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-10-2026 09:40
Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42
Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31
Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00
Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48
49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.10.2026
Դիտվել է 537 անգամ
08.10.2026
Դիտվել է 199 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster